Իրանը հերքում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ փոխանցման մասին լուրերը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունները Ռուսաստան բալիստիկ հրթիռների ենթադրյալ փոխանցման մասին և հայտնել, որ Թեհրանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում մարտական գործողություններում օգտագործելու համար։
«Իրանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ, Իրանը անմարդկային է համարում հակամարտող կողմերին ռազմական օգնություն ցուցաբերելը, ինչը հանգեցնում է զոհերի թվի ավելացմանը, ենթակառուցվածքների ոչնչացմանը և հրադադարի շուրջ բանակցություններին, ոչ միայն ձեռնպահ է մնում նման գործողություններից, այլ նաև կոչ է անում այլ երկրներին դադարեցնել զենքի մատակարարումը հակամարտող կողմերին»,- լրագրողներին ասել է Իրանի մշտական ներկայացուցչությունը՝ մեկնաբանելով հրապարակումները։