Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Գորիսում երիտասարդի են առևանգել, դաժան բռնության ենթարկել և շորթում կատարել․ մեկ անձ կալանավորվել է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 14:10-ին, Սյունիքի մարզի Գորիս բնակավայրի 28-ամյա բնակչից հաղորդում է ստացվել՝ իր կամքին հակառակ իրեն փակի տակ պահելու, իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, ծեծի ենթարկելու և վնասվածքներ հասցնելու վերաբերյալ:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել է  քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժողը «Տելեգրամ» հավելվածի «Հայերով» անվամբ զրուցարանի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, ինչի առնչությամբ անախորժ խոսակցություն է տեղի ունեցել վերջինիս և Մեղրի համայնքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի միջև։ Վերջինս, երկու անձանց հետ խմբի կազմում, նախկինում տեղի ունեցած միջադեպի շուրջ մինչ այդ ունեցած անախորժ խոսակցության պատճառով 28-ամյա երիտասարդի նկատմամբ հաշվեահարդար տեսնելու համար, նպատակադրվել է նրա կամքին հակառակ, խաբեությամբ տեղափոխել այլ վայր:

«Տելեգրամ» հավելվածի միջոցով տուժողի հետ ծանոթացած աղջիկը, ով, ինչպես պարզվել է, 27-ամյա երիտասարդի հետ գործած վերոհիշյալ երկու անձանցից մեկն է, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, 28-ամյա երիտասարդին խաբեությամբ հրավիրել է վարձակալած բնակարան՝ իբր ընկերուհու և վերջինիս ընկերոջ հետ հանդիպելու:

Դեպքի օրը՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդը գնացել է աղջկա կողմից մատնանշված՝ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող բնակարան, որտեղ գտնվել է նաև Մեղրի համայնքի հիշյալ բնակիչը:

Բնակարան մտնելուց հետո հիշյալ անձինք փակել են բնակարանի դուռը և հետևից հարվածել ու վայր են գցել 28-ամյա երիտասարդին, սկսել են հայհոյել վերջինիս, ընկած ժամանակ ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչը տևել է մի քանի ժամ: Այնուհետև վերցրել են տուժողի փաստաթղթերը, բանկային քարտը, կանխիկ գումարը և այլ իրեր՝ հետագայում դրանք վերադարձնելու դիմաց պահանջելով 50.000-100.000 ՀՀ դրամ:

Շարունակելով հանցավոր արարքների կատարումը՝ գետնին ընկած վիճակում երիտասարդին քարշ են տվել բնակարանի հյուրասենյակում և իրենց մոտ գտնվող դանակներով  սպառնացել գոռալու դեպքում վնասել, այդ թվում՝ 27-ամյա երիտասարդը տուժողին սպառնացել է, որ կա՛մ նրա ականջը, կա՛մ մատը կկտրի, որից հետո մուրճով հարվածել է տուժողի դաստակին և ոտքին, իսկ որպեսզի վերջինիս բղավոցի ձայները չլսվեն, կտորով կապել է նրա բերանը, այնուհետև իր մոտ գտնվող դանակը դրել է ցուցամատին և մուրճով հարվածել է դանակին, սակայն մատն ամբողջությամբ չի կտրվել: Ժամը մոտ 06:00-ի սահմաններում տուժածին թողնելով տվյալ բնակարանում՝ նշված անձինք հեռացել են՝ տուժողի բջջային հեռախոսից վերցնելով նրա ընտանիքի անդամների լուսանկարները և սպառնալով, որ կատարվածի մասին որևէ մեկին հայտնելու դեպքում նույն կերպ են վարվելու նաև նրա ընտանիքի անդամների հետ:

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է և նրան ձերբակալելու որոշում է կայացվել:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ դեպքից օրեր անց՝ 2024թ. օգոստոսի 28-ին, 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությանն առերևույթ մասնակից մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest