«Տելեգրամը» սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տելեգրամը» վտանգ է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր տնօրինության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Ես երբեք չեմ վախեցել և այժմ ուղիղ ասում եմ՝ «Տելեգրամը» սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Ես դա բացարձակապես ուղիղ եմ ասում, և մենք դա նույնիսկ փաստաթղթերով ենք ասել»,- հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ, հետախուզության գլխավոր վարչության ղեկավարը ասել է, որ չի աջակցում Ուկրաինայում «Տելեգրամի» փակմանը, քանի որ այն դարձել է ուկրաինական հասարակության տեղեկատվության հիմնական աղբյուրը։
«Ես այն փակելու կողմնակից չեմ. Սա, ի դեպ, բավականին դժվար է անել, բայց հնարավոր է։ Ես կողմնակից եմ բոլոր այս ալիքների «ֆիզիկականացմանը»։ Եթե ցանկանում եք լուսաբանել լուրերը, խնդրում ենք գրանցվել»,- ասել է Բուդանովը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live