ԱՄՆ-ում պայթեցրել են «Լաուրա» և «Դելտա» փոթորիկների հետևանքով վնասված երկնաքերը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լուիզիանայի Չարլզ լճում գտնվող լքված 22-հարկանի շենքը, որը ժամանակին քաղաքի համար նշանավոր և «Լաուրա» և «Դելտա» փոթորիկների ավերածությունների խորհրդանիշը դարձած, շաբաթ օրը պայթեցվել է մոտ չորս տարի դատարկ մնալուց հետո, հայտնում է Associated Press-ը: Հերց աշտարակը մի քանի վայրկյանում փլուզվել է այն բանից հետո, երբ քանդման բրիգադը ներսում մի շարք պայթյուններ է իրականացրել:
Երկնաքերը փոշու մեծ ամպ է բարձրացրել՝ վերածվելով մոտ հինգ հարկանի բեկորների կույտի: Նախկինում հայտնի որպես Capital One Tower, շենքը գերիշխում է քաղաքի երկնքում ավելի քան չորս տասնամյակ:
Սակայն, այն բանից հետո, երբ 2020 թվականին հարավ-արևմտյան Լուիզիանային հարվածեցին մի շարք փոթորիկներ, շենքն «աչքի փուշ» դարձավ, դրա պատուհանները կոտրվեցին և ծածկվեցին պատռված բրեզենտներով:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live