Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը
INTERNATIONAL NEWSԱմերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը մինչև 2027 թվականը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Informa Connect Academy խմբի վերլուծաբանների ուսումնասիրությանը։
Ինչպես նշում է հրատարակությունը, փորձագետները նման եզրակացության են հանգել՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալները։ Միջին հաշվով՝ Մասկի կարողությունը տարեկան աճում է 110%-ով։ Ուստի հնարավոր է, որ 2027 թվականին նրա կապիտալը գերազանցի տրիլիոն դոլարի նշագիծը։
Տրիլիոնատերերի ցուցակի երկրորդ տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի հնդիկ գործարար Գաուտամ Ադանին (նրա ընկերությունը մասնագիտացած է նավահանգիստների և օդանավակայանների կառավարման մեջ): Բայց այս մակարդակին այն կհասնի միայն 2028 թվականին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



