Տատանումներ ու ցնցումներ Երևանի հ.172 հիմնական դպրոցում․ դաս չի եղել
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ն այսօր ահազանգ է ստացել, որ Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցում դասապրոցես չի եղել: Աշակերտները տեխնիկական պատճառով դպրոց չեն գնացել։
MediaHub-ը կապ հաստատեց Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանի հետ, որը հաստատեց՝ այսօր դաս չի եղել։
«Օրբելի 23 տարածքում 30 հարկանի շենքի հիմք է քցվում, որի աշխատանքների արդյունքում դպրոցում որոշակի տատանումներ են առաջանում, տատանումների համար դիմեցինք Փրկարար ծառայություն, Թաղապետարան, Քաղաքապետարան։ Դիմեցինք, որ ստուգումներ անցկացվի մեր դպրոցի հիմքը, տարածքը ստուգվի, որ տեսնենք արդյո՞ք չի վնասում հարվածները, քանի որ մենք այդ հարվածներն ու տատանումները զգում ենք։ Այդ իսկ պատճառով մենք մի քանի օր որոշեցինք հեռավար դասեր ացկացնել, մինչ եզրակացություններն ու ստուգումները կատարվեն, մաքսիմալ մինչև շաբաթվա վերջ»,– նշեց դպրոցի տնօրենը։
Գայանե Մկրտչյանը հավելեց, որ մի քանի օր հեռավար կանցկացվեն դասընթացները երեխաների անվտանգության և ապահովության համար։
MediaHub-ը կապ հաստատեց նաև Քաղաքապետարանի լրատվության վարչության հետ, որտեղից փոխանցեցին․ «Դպրոցի տնօրենը ցնցումներ է զգացել ու ահազանգել է Փրկարար ծառայություն, այնտեղից արձագանքել են դպրոցի տնօրենի զանգին։ Որպեսզի պարզվի ինչ ցնումների մասին է խոսքը, մասնագիտական ուսումնասիրություն պետք է արվի։ Այս պահին դպրոցն անցել է հեռավար դասապրոցեսի, որ այս ընթացքում փորձեն կոնկրետ պատճառները բացահայտել»։