Yerevan, 05.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար է

INTERVIEW

Հայաստանը անհպում QR վճարումների ոլորտում տարածաշրջանի առաջատարներից է։ Մեր երկրում QR վճարումները ներդրվել են դեռևս 2016 թվականին: QR վճարումների ներկայիս իրավիճակի և ոլորտի հետագա զարգացման մասին զրուցել ենք Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի հետ։

  • Իդրամ ընկերությունը Հայաստանում QR վճարումների ներդրման առաջամարտիկն է։ 2016-ից մինչև հիմա, ընդամենը մի քանի տարում վճարումների այս եղանակը շեշտակի աճ է գրանցել ու շարունակում է գնալով ավելի մասսայական բնույթ ստանալ։ Ինչն է դրդում մարդկանց վճարել QR-ով։

Չնայած առաջին QR-վճարումները կատարվել են 2016-ին, Իդրամը սկսել է ակտիվորեն զարգացնել QR-ենթակառուցվածքը 2019-ից, և ընդամենը 5 տարում այսօր արդեն ունենք աննախադեպ արդյունք։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց անկանխիկ վճարումները կատարում են Իդրամ QR-ի միջոցով, ՀՀ տարածքում ավելի քան 22,000 վաճառակետերում կարելի է վճարել Իդրամ QR-ով, ընդ որում այդ բոլոր վաճառակետերում հասանելի է IDBank-ի հետ ստեղծված առաջին BNPL-ը (գնիր հիմա, վճարիր հետո)՝ Rocket Line թվային ապառիկը, որից 10,000 կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը 1-12 ամիս անտոկոս վճարման ճկուն գրաֆիկով։

Եթե վիճակագրության թվերով խոսենք, ապա միայն 2024 թվականի 9 ամիսների ընթացքում QR վճարումներից օգտվել է շուրջ 200.000 Իդրամի օգտատեր, իսկ գործարքների քանակը շուրջ 4 մլն է։

Այս թվերը խոսում են այն մասին, որ QR վճարումների նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելի է մեծանում, իսկ վաճառակետերը շահագրգռված են ունենալ QR վճարում ընդունելու հնարավորություն, քանի որ դա ոչ միայն հարմարավետություն է տալիս իրենց գնորդին, այլ նաև ժամանակակից գործիքների, այդ թվում` Rocket Line-ի շնորհիվ նպաստում է վաճառքների աճին։

  • Այսօր ավելի ու ավելի հաճախ ենք լսում «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունը․ նկատի ունեք՝ թե օգտատերերի, թե վաճակետերի՞ համար։

Իդրամը բոլորի համար է արտահայտությունը մի քանի ասպեկտով կարելի է դիտարկել, օրինակ՝ ըստ տարիքի։ Ընդհանրապես՝ Իդրամը նախատեսված է չափահաս քաղաքացիների համար, բայց արդեն երկու տարի է, ինչ գործարկել ենք Idram Junior-ը՝ Հայաստանում առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար ու շարունակում ենք զարգացնել այն՝ նպաստելու երեխաների ֆինանսական կրթությանը։ Վերջերս, օրինակ, Idram Junior-ում Կորիզ կրթական մրցույթի հետ համատեղ գործարկել ենք Junius խաղը։ Երեխաները խաղում են և գիտելիքներ ձեռք բերում ֆինանսների և տեղեկատվական անվտանգության մասին։

Ստացվում է, որ անկախ տարիքից, այո՛, Իդրամ կարող են օգտագործել բոլորը, և՛ չափահաս մարդիկ, և՛ անչափահասները։

Եթե դիտարկենք գնումների և վճարումների հարթակների տեսանկյունից, ապա իր օգտատեր-հաճախորդներին Իդրամն առաջարկում է 500+ ծառայություններ հավելվածում, 1000-ից ավելի առցանց կայքերում և խանութներում առցանց վճարման հնարավորություն, ինչպես արդեն նշեցի՝ նաև 22,000 վաճառակետերում QR վճարումներ կատարելու տարբեր ակցիաների, լոյալության ծրագրերի շրջանակում վերջերս գործարկված idcoin-ներ կուտակելու հնարավորություն։

Եթե դիտարկենք B2B տեսանկյունից, ապա վաճառակետերին, ծառայություն մատուցողներին, առցանց կայքերին և խանութներին Իդրամը տրամադրում է վճարային և լոյալության գործիքներ՝ հարմար, ակնթարթային և թվային ապառիկով վաճառքներ իրականացնելու համար։ Մասնավորապես՝ վաճառակետերը կարող են բոնուսներ տրամադրել իրենց բոլոր կամ միայն հավատարիմ հաճախորդներին, թվային նվեր-քարտերի վաճառել և դրանք արդեն նվեր ստացած անձանցից որպես վճարում ընդունել։ Ընդ որում՝ և՛ լոյալության միավորները, և՛ թվային նվեր քարտերը Իդրամի օգտատեր-հաճախորդը տեսնում և օգտագործում է անմիջապես Idram&IDBank հավելվածում։

Եթե ընդհանրացնենք, ապա այստեղ ևս Իդրամը բոլորի համար է, այսինքն՝ բոլոր հնարավոր հարթակներում գնումներ և վճարումներ անողների համար։

Բայց մենք չենք սահմանափակվում արդեն իսկ ստեղծված և իր գործունակությունն ապացուցած համակարգով։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում անհպում QR վճարումները շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն և արդեն ձեռնարկել ենք քայլեր ոլորտի՝ էլ ավելի լայն թափով զարգանալուն նպաստելու ուղղությամբ։ Խոսքը նոր հնարավորության մասին է, երբ մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերը, իրենց իսկ բանկի կամ վճարահաշվարկային ընկերության հավելվածների միջոցով կկարողանան վճարում կատարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը վերոնշյալ վաճառակետերից որևէ մեկում։ Սրանով «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունն էլ ավելի է ընդգծվում և իմաստավորվում։

  • Նշանակու՞մ է արդյոք, որ օրինակ բանկերից մեկի հաճախորդը իր բանկի հավելվածով կկարողանա վճարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը։ Եթե այո, ապա ո՞րն է նպատակը, ի՞նչ է տալիս դա հաճախորդներին և ի՞նչ է տալիս Ձեր գործընկեր ֆինանսական կազմակերպություններին։

Ինչպես արդեն նշեցի՝, այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք կինտեգրվեն մեր համակարգին, իրենց հաճախորդներին հնարավորություն կտան վաճառակետերում կատարել վճարում հենց իրենց բջջային հավելվածներով՝ սքանավորելով Իդրամի QR-ը։

Եկեք դիտարկենք այս հնարավորությունը թե հաճախորդների, թե մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տեսանկյունից;

Հաճախորդը ստանում է հնարավորություն վճարելու ավելի քան 22,000 վաճառակետերում՝ առանց լրացուցիչ հավելվածի ներբեռնման, այսինքն հաճախորդը շարունակում է օգտվել իր բանկի մոբայլ բանկինգից և վճարման ժամանակ որպես վճարման աղբյուր կարողանում է ընտրել տվյալ բանկում ունեցած իր բանկային հաշիվներից ցանկացածը, ինչը հնարավորություն է ընձեռում թե տվյալ բանկին, թե բանկի հաճախորդներին ունենալ ևս մեկ անկախ վճարային գործիք առօրյա անկանխիկ վճարումներ կատարելու համար։

Նշեմ, որ մենք տեխնիկապես լիովին պատրաստ ենք սկսել համագործակցությունը․ մի քանի ֆինանսական կազմակերպություն արդեն իսկ միացել է մեզ, ինտեգրվել են և թեստավորման փուլում ենք,  մի քանիսի հետ հարաբերությունները պայմանագրային փուլում են, մյուսները՝ բանակցային։ Այսինքն շատ շուտով մի քանի ֆինանսական գործընկերների հետ ծառայությունը կգործարկենք իրական միջավայրում և կսպասենք նոր գործընկերների, որովհետև՝ այո, Իդրամը բոլորի համար է (խմբ․ ժպտում է)։

  • Արդյոք կա նման մոտեցում համաշխարհային պրակտիկայում և ինչպես է նախագիծն իրագործվելու տեխնիկական տեսանկյունից։ Առաջին հայացքից բավականին բարդ պրոյեկտ է թվում։

Հավանաբար տեղյակ եք, հատկապես Հնդկաստանում, Չինաստանում և Բրազիլիայում շատ արագ տեմպերով զարգանում են QR վճարումները, յուրաքանչյուր երկրի ներսում արդեն ձևավորված և ներդրված է ընդհանուր կամ փոխգործելի QR ենթակառուցվածք, այսինքն երկրի ներսում կամ մեկ, կամ մի քանի հիմնական համակարգերի կողմից ներդրվել է ընդհանրական QR-ով վճարումների ստանդարտ և ամբողջ շուկան արդեն օգտվում է այդ ներքին ստանդարտներից։ Եթե վերցնենք Հնդկաստանի օրինակը, ապա այնտեղ ներդրված է UPI (Unified payment interface) ստանդարտը և հնդկական 65 տարբեր բանկեր և ֆինտեխ ընկերությունների բջջային հավելվածներ աշխատում են նույն ստանդարտով, Չինաստանում երկու տեխնոլոգիական հսկաներ WeChat-ը և AliPay ձևավորել են իրենց ստանդարտը և ամբողջ Չինաստանի ֆինտեխ համակարգը աշխատում է այդ ստանդարտով, Բրազիլիայում QR-ով վճարումների ստանդարտը ներդրվել է Pix-ի կողմից, որին միացել են Բրազիլական շուկայի մասնակիցները։ Տեխնիկապես այս ամենը իրականացնելը շատ բարդ չէ, հատկապես դրա փորձը ունեցող մասնակիցների համար, սակայն ամենամեծ մարտահրավերը և հիմնական դժվարությունը բոլոր մասնակիցների մեջ ընդհանուր սկզբունքների, մոտեցման և ստանդարտի ներդրման պատրաստակամության հարցն է։

Վերադառնալով մեր նախագծին, ապա մենք նույնպես տարբեր ֆորմատներով և հարթակներում անցել ենք երկար քննարկումների և բանակցությունների բարդ փուլերով շուկայի մասնակիցների հետ համատեղ, որի արդյունքում հաջողվել է ձևավորել ընդհանուր սկզբունքներ և շատ շուտով կհայտարարենք Իդրամ QR-ից համակարգի բաց և հասանելի դառնալու մասին շուկայի այլ մասնակիցների համար։ Առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարվի իրական միջավայրում Իդրամ QR-ի ենթակառուցվածքից օգտվելու հնարավորության գործարկման մասին, որին միանում են մի շարք հայկական բանկեր և վճարահաշվարկային ընկերություններ և լիահույս ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ կկարողանանք էլ ավելի զարգացնել և կատարելագործել համակարգը՝ ապահովելով փոխգործելիություն, համակցման ստանդարտացում և ենթակառուցվածքի զարգացման և օգտագործման ավելի մեծ հնարավորություններ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community