Երևանում քաղաքացիները փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը, ով սպառնում էր Կիևյան կամրջից նետվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրենց ցած նետել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների և պարեկների ժամանումը՝ քաղաքացիները իրենց ուժով կարողացել են կանխել այդ տղամարդու ինքնասպանության փորձը և նրան քաղաքացիները վտանգավոր եզրագծից դուրս են բերել անվտանգ վայր, ապա ժամանած փրկարարներն ու պարեկները զրույց են ունեցել նրա հետ, ով եղել է ոչ սթափ վիճակում, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ քաղաքացիների կողմից փրկված տղամարդը Երևանի բնակիչ 34-ամյա Հայկ Ա.-ն է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live