Որսի ժամանակ հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, հնչել է կրակոց. ընկերը տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից և հայտնել են, որ Գեղաշեն գյուղի սարերում, որսի ժամանակ, զենքը վայր ընկնելու և պատահաբար ընկերոջ վրա կրակ արձակվելու հետևանքով «աջ աչքի եղջերաթաղանթի բարդ թափանցող վնասվածք, հիֆեմա, հեմոֆթալմ» ախտորոշմամբ ժամը 11։00-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Գագիկ Ա․-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:
Ոստիկանները պարզել են նաև, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Սարանիստ գյուղի սարերում Գագիկ Ա․-ն իր ընկերոջ՝ Երևանի բնակիչ 64-ամյա Ստեփան Մ․-ի հետ, որսորդության ժամանակ Ստեփան Մ․-ին պատկանող «ՏՈԶ-66» տեսակի 12 տրամաչափի ողորկափող հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, որից հետո կրակոց է արձակվել վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում Գագիկ Ա․-ն մարմնական վնասվածքով դիմել է նշված բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live