Տղամարդը մահացել է՝ 104 օրում մեկ հանգստյան օրով աշխատելուց հետո. ընկերությանը փոխհատուցում կվճարի ընտանիքին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանում 30-ամյա տղամարդը մահացել է 104 օր մեկ հանգստյան օրով աշխատելուց հետո։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։
Պարբերականի տվյալներով՝ տղամարդն աշխատել է 2023 թվականի փետրվարից մինչև մայիս՝ շաբաթը յոթ օր։ Միայն մայիսի 25-ին նա հիվանդության պատճառով հանգստյան օր է վերցրել՝ ամբողջ օրն անցկացնելով հանրակացարանում։ Մայիսի 28-ին նա հոսպիտալացվել է թոքային վարակով և շնչառական անբավարարությամբ, իսկ հունիսի 1-ին տղամարդը մահացել է։
Սոցիալական ապահովության պաշտոնյաները հայտնել են, որ նրա մահը չի կարող համարվել արտաժամյա աշխատանքի հետևանք, քանի որ նա մահացել է իր վերջին աշխատանքային օրվանից ավելի քան 48 ժամ անց:
Միևնույն ժամանակ, դատարանը ճանաչել է, որ ընկերությունն է պատասխանատու աշխատակցի մահվան համար 20%-ով, քանի որ նման արտաժամյա աշխատանքը օրինական չէ, և պարտավորեցրել է ընկերությանը փոխհատուցում վճարել ընտանիքին, ավելացնում է Gazeta.Ru-ն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live