Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


«Անկեղծությունն է բանալին». Հուսիկ Արայի՝ «Երբ սիրում եմ քեզ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017 թ.-ից կյանքի կոչված Գրքի երևանյան միջազգային փառատոնն այս տարի էլ երեք օր շարունակ իր շուրջը համախմբեց գրողներին ու ընթերցողներին: Քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ և գրական ստեղծագործությունների ընթերցումներ: Եվ սա ամենը չէ: Հաճելի հանգամանքներից մեկը նաև այն է, որ ընթերցողները հնարավորություն են ստանում իրենց սիրելի ու նախընտրելի գրքերը ձեռք բերել զեղչերով: Սա լավ հնարավորություն է հատկապես նրանց համար, ովքեր այդպես էլ չեն հարմարվում էլեկտրոնային տարբերակով գիրք ընթերցելու նորագույն տեխնոլոգիաներին և ցանկանում են շոշափել գիրքը, վայելել դրա բույրը: Այս տարի փառատոնի իրականացման հիմնական վայրերից մեկը Հայաստանի ազգային պատկերասրահն էր՝ Որմնանկարների սրահը:

Հետաքրքիր զգացողություն էր սրահում նստած ունկնդրել մեր ժամանակների հեղինակներից Հուսիկ Արային, երբ ներկաները խնդրեցին նրան ընթերցել իր իսկ ստեղծագործություններից մի քանիսը: Հուսիկ Արայի նոր՝ «Երբ սիրում եմ քեզ» գիրքը հիմնականում ամփոփում է բանաստեղծի սիրային և հոգևոր թեմաներով գրված վերջին շրջանի բանաստեղծությունները: Այն նաև մի քիչ երևանյան է, քանի որ հեղինակը գրքում ներառել է «Երևան՝ նռնագույն քաղաք» շարքը: Սիրուց ծնված են Հուսիկի գործերը: Նա վստահ է՝ սերը մեզ հետ ծնվում է, մեզ հետ մեռնում:

Գուցե նաև չի մեռնում, այլ տեղափոխվում է մեկ ուրիշ աշխարհ: «Սերը վիճարկման տեղ չունի: Եթե մտածում ես՝ հայրենի՞քս, թե՞ սիրած էակս, ուրեմն չես սիրում»: Իսկ ինչպե՞ս են ծնվում սիրով լեցուն գործերը: «Ներսումդ պետք է փոթորիկ լինի, որ գրես: Առանց փոթորկի չի կարող ոչինչ գրվել: Պիտի քամի լինի, որ ջուրը շարժվի: Սերն էլ է փոթորիկ, ցավն էլ է փոթորիկ: Արցախի հայաթափումը, օրինակ՝ ստիպեց, որ ցավից գրեմ»: Ինչո՞ւ են ժամանակակիցներից ոմանց, այդ թվում՝ Հուսիկին շատ ընթերցում, սոցցանցերում կիսվում նրա տողերով: Նա վստահ է՝ պատճառն անկեղծությունն է: «Պետք է անկեղծ լինել: Ես իմ կյանքում էլ եմ անկեղծ ապրել, իմ գրի մեջ էլ եմ անկեղծ: Անկեղծությունն է բանալին: Ինչո՞ւ են մինչ օրս սիրում, ընթերցում Սայաթ-Նովային, Նահապետ Քուչակին: Նրանք սրտից են խոսում»: Ամենա-ամենա հարցերից մեկն է հնչում՝ ինչո՞ւ ենք քիչ կարդում: Հուսիկը վերհիշում է խորհրդային տարիները, երբ գրական ստեղծագործությունները նաև թերթերի միջոցով մտնում էին մարդկանց տներ, և նրանք կարծես ակամա ծանոթանում էին հեղինակներին ու նրանց ստեղծագործություններին, քանի որ թերթերից շատերն ունեին գրական անկյուններ:

«Շատերը կհիշեն, որ քաղաքի կենտրոնական, ամենաերևացող հատվածներում գրախանութներ էին: Գրախանութներ կային անգամ հեռավոր գյուղերում: Հիմա, ավաղ, այդպես չէ: Հայաստանում խոշոր քաղաքներ կան, որտեղ գուցե մեկ գրախանութ անգամ չկարողանաս գտնել, որտեղ գիրք է վաճառվում: Բայց սրան զուգահեռ նաև ավելի ազատ է գրականությունը, չկա գրաքննություն: Քիչ-քիչ ավելանում են նմանատիպ միջոցառումները, նման միջոցառումներ պետք է ամեն տարի անցկացվեն ու ոչ միայն Երևանում ու խոշոր քաղաքներում, այլ Հայաստանի ամեն մի անկյունում: Գրքեր ու հեղինակներ շատ կան, պետք է վերցնել ու կարդալ և համոզված եղեք՝ կգտնեք ձեր սիրելի պոետին»: Ու մինչ տաղավարներից մեկում Հուսիկ Արան մակագրում էր գրքերն ընթերցողների համար, երկու դպրոցահասակ աղջիկ, նրա գիրքը ձեռքներին, սպասում էին իրենց հերթին. «Գիրքն ընկեր Ղազարյանին եմ նվիրելու, գիտեմ, որ այս նվերը շատ կհավանի»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest