Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվել է Հայաստանի սեփականություն. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր, Ջիբրալթար՝ Ազգային օր, Վրաց ուղղափառ եկեղեցի՝ Սուրբ Շուշանիկի հիշատակի օր, Գայանա՝ Ամերիկյան հնդիկների ժառանգության օր, Հոնդուրաս՝ Երեխայի ազգային օր, Չինաստան՝ Ուսուցչի օր, Հոնկոնգ՝ Ուսուցչի ազգային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1871– ծնվել է դերասան, ռեժիսոր Արմեն Արմենյանը։

1883– ծնվել է բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր Ներսես Ակինյանը։

1898- վախճանվել է երկրաբան Անդրեաս Արծրունին:

1899 – ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ավետիք Ղուրբանյանը:

1907 – ծնվել է խորհրդահայ իրավաբան Ալեքսեյ Սուքիասյանը:

1915- Մուսա լեռում սկսվում է հայության տեղափոխությունը։ Առաջին հերթին նավ են բարձրացել կանայք, երեխաները և ծերունիները, իսկ տղամարդիկ շարունակել են մնալ դիրքերում: Արդյունքում ֆրանսիական և անգլիական նավերով 4058 հայ է տարհանվել:

1990- խորհրդարանը օրենք է ընդունել պետական սեփականության մասին։ Դրա համաձայն, հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվել է Հայաստանի սեփականություն։

2008 –վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Օսիպյանը:

2009-Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարել է, որ սկսում է Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումները:

2011- ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը լուծարել է «Լինսի» հիմնադրամը, որն իր գոյության 22 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրել է ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործական ծրագրեր:

2012- 10 տարի առաջ հեռուստաեթերից զրկված «Ա1+»-ը սկսել է հեռարձակվել «Արմնյուզի» եթերով:

2017-փաստաբանների պալատի նախագահ է վերընտրվել Արա Զոհրաբյանը:

2018-համացանցում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը։

2020-Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին ցույցի են հավաքվել կառավարության դիմաց՝ պահանջելով պայմանավորվել Դաշնության իշխանության հետ՝ իրենց մեկնումը թույլատրելու համար։

ԱՇԽԱՐՀ

587 մ.թ.ա.- Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր 2-րդի հրամանով այրվել է Երուսաղեմի պալատն ու կրոնական կառույցը:

1229 –կեսգիշերին Հայմե 1-ինի քրիստոնեական զորքը ափհանվել է Մայորկա կղզում և սկսել դրա զավթումը:

1509 -Ստամբուլում առավոտյան 10-ին տեղի է ունեցել երկրաշարժ, որը հայտնի է նաև Փոքրիկ դատաստանի օր անվամբ: Երկրաշարժի արդյունքում նկատելի կերպով վնասվել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, եղել է մոտ 10 000 զոհ:

1622 –Ճապոնիայում քրիստոնյաներին հետապնդելու շրջանակներում եղել է, այսպես կոչված, Նագասակիի մեծ տանջանքների օրը, որի ժամանակ մահապատժի է ենթարկվել 52 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և արտասահմանցի քարոզիչներ:

1812- Անգլո-ամերիկյան պատերազմի (1812—1815) ընթացքում Էրի լճի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որը ավարտվել է ԱՄՆ-ի հաղթանակով:

1823 - Պերուում Սիմոն Բոլիվարը հայտարարվել է ազատարար:

1839– Մոսկվայում սկսվել են ռուս-ֆրանսիական պատերազմի հիշատակին նվիրված Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի շինարարական աշխատանքները։

1875- ռուսական զորքը գրավել է Կոկանդը:

1890 –ծնվել է ազգությամբ հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը:

1894 –Լոնդոնում առաջին անգամ տաքսու վարորդ Ջորջ Սմիթին տուգանել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և վթարի համար (մեքենան զարկել է տան դարպասին): Տուգանքի չափը կազմել է 1 ֆունտ ստերլինգ:

1894 - ծնվել է խորհրդային սցենարիստ, ռեժիսոր և ֆիլմ արտադրող Ալեքսանդր Դովժենկոն:

1899-ծնվել է դերասան, իլ յուզիոնիստ, հոգեբան և հիպնոզիստ Վոլֆ Մեսսինգը:

1918- լրագրող Չեպինգտոնը առաջին անգամ ընթացող պատերազմը անվանել է Առաջին համաշխարհային պատերազմ:

1919 – Ֆրանսիայի Սեն-Ժերմենյան պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների և Ավստրիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր։

1960 – Իտալիայում տեղի ունեցած 18-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ եթովպացի դեռևս անհայտ մարզիկ Աբեբե Բիքիլան դարձել է մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն։

1960– Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։

1974 - Գվինեա Բիսաուն անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1977- թունիսցի ներգաղթյալ Համիդա Ջանդուբին դարձել է գիլ յոտինով մահապատժի ենթարկված վերջին եվրոպացին:

1984 –սկսվել է շախմատային թագի համար պայքարը Կարպովի և Կասպարովի միջև. մրցամարտը դարձել է ռեկորդային՝ շարունակվելով ավելի քան 5 ամիս:

1994– տեղի է ունեցել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան:

2002- ավանդաբար չեզոք Շվեյցարիան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest