Brent-ը գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 71,76 դոլար
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթի գները երեքշաբթի առավոտյան նախորդ օրվա բարձրացումից հետո փոքր-ինչ նվազել են: Թրեյդերները վերահսկում են Մեքսիկական ծոցում փոթորիկների ակտիվությունը և կշռադատում լուրերն այն մասին, որ Չինաստանն ավելացնում է իր ռազմավարական նավթի պաշարները:
Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,08 դոլարով (0,11%)՝ հասնելով 71,76 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել է 0,78 դոլարով (1,1%)՝ հասնելով 71,84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Այս պահին WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ էժանացել են 0,14 դոլարով (0,2%)՝ հասնելով 68,57 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրն աճել է 1,04 դոլարով (1,5%)՝ հասնելով 68,71 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։