«13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ. խնդիր կա 2-3 առարկայի պարագայում. ԿԳՄՍ նախարար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին տեղեկությունը։ Անդրեասյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ։
«13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ։ 10 դասագրքի պարագայում, որոնք հիմնականում վերաբերում են օտար լեզուներին և 10-րդ դասարանում նաև «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներին, գործածվում են նախորդ տարվա դասագրքերը։
Դասագրքերի բացակայություն կա ընդամենը 2-3 առարկայի պարագայում, որոնցից երկուսը «Համակարգչային գիտություն», «Թվային գիտություն» առարկան է, որտեղ դասագիրքը շատ պայմանական է, որովհետև այդ առարկայի դասավանդման համար շատ ավելի այլ նյութեր են կարևոր։
Մյուսը՝ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է, որտեղ չենք ունեցել երաշխավորված դասագիրք և հատուկ գնում ենք այնպիսի մի եղանակի, որ նաև պատմության ուսուցումը դարձնի ավելի արդյունավետ՝ դա անելով թղթապանակի և ուսումնական նյութերի միջոցով՝ զարգացնելով նաև երեխաների մտածողությունը»,- ասաց Անդրեասյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live