Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Հաստատվել է Երևանի գլխավոր հատակագիծը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել և ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին»  որոշման նախագիծը։ 

Ներկայացնելով նախագիծը, «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը նոր գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը պայմանավորվել է ՀՀ մասնավորապես Քաղաքաշինության մասին օրենքով ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած այն կետով, որի համաձայն գլխավոր հատակագիծ չունեցող համայնքներն այլևս հնարավորություն չեն ունենա նախագծման թույլտվություն տրամադրել և հողամասերի օտարում իրականացնել։ 

«Մենք քաղաքապետի գլխավորությամբ հանձն առանք նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, որոնք մեկնարկել են մոտ 8 ամիս առաջ։ Կարճ ժամանակահատվածում բավական մեծ աշխատանք է կատարվել ելակետային նյութերի հավաքագրման մասով։ Փորձել ենք գեներացնել մի փաստաթուղթ, որը  թեպետ ամբողջությամբ չի լուծում այն խնդիրները, որոնք այսօր կան Երևանի համար, սակայն այս փաստաթղթով կարգավորվում են մի շարք հարցեր, որոնք առնչվում են Երևան համայնքի բնակիչներին, Երևանի շահերին»,-հավաստիացրել է Սեդոյանը։

Նրա խոսքով՝ Երևանի նախորդ գլխավոր հատակագծում կային ձևակերպումներ, որոնք խնդիրներ էին ստեղծում այլ գերատեսչությունների ու  քաղաքացիների հետ փոխհարաբերություններում։ Դրանք առնչվել են գրանցված իրավունքներին, որոնք Հողային օրենսգրքի և գլխավոր հատակագծի դեպքում չէին համադրվում։ 

«Կատարվել են շտկումներ և այն տերմինները, որոնք տեղ են գտել առաջարկվող գլխավոր հատակագծում, բացառապես համապատասխանում են Հողային օրենսգրքին։ Նախորդ գլխավոր հատակագծում կանաչ տարածքները ձևակերպված էին որպես հասարակական նշանակության կանաչ գոտիներ, որը չէր համընկնում Հողային օրենսգրքի ձևակերպմանը։ Ներկայում այն փոփոխվել է և հստակ ամրագրվել, որ դրանք բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներն են՝ որոշ դեպքերում զբոսայգիներ, որոշ դեպքերում էլ  ճանապարհներ, փողոցներ»,-ասել է զեկուցողը։ 

Երևանի նոր գլխավոր հատակագծով որոշ սահմանափակումներ են իրականացվել բակային տարածքների  մասով։ Դրանք ամրագրվել են որպես ընդհանուր օգտագործման տարածքներ, որպեսզի համայնքային հողերի վրա չիրականացվեն նոր կառուցապատումներ։ 

Ճշգրտվել են մայրաքաղաքում առկա այգիների ցանկը և դրանց մակերեսները։ Որպես հատուկ պահպանվող՝ կանաչ տարածքի կարգավիճակ է շնորհվել Հրազդանի կիրճին, որը ներառվել է սահմանափակումների մեջ է՝ հետագայում այնտեղ ցանկացած տիպի կառուցապատումները բացառելու նպատակով։ Առկա ելակետային նյութերի հիման վրա թարմացվել է Երևանի ճանապարհափողոցային ցանցը, քանի որ, ըստ Սեդոյանի, անցած տարիներին կառուցվել էին որոշ ճանապարհներ, որոնք որևէ փաստաթղթում արձանագրված չեն եղել ճիշտ հետագծով։ Ինչ վերաբերում է Երևանի ճանապարհատրանսպորտային ցանցին, ապա այն, զեկուցողի ներկայացմամբ, մշակվել է նախորդ գլխավոր հատակագծի հիմնակմախքի վրա և հատվածները, որոնք նախորդ ռազմավարական փաստաթղթով չեն իրականացվել, բայց արդիական են, ներառվել են նորում՝ փուլային իրականացման նպատակով։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

AraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom