Խայտառակ դատավճիռ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով. դատարանը մեղադրական որոշում կայացրեց։
Սա էլ անցանկալի համայնքապետից ազատվելու նոր գործիք է: Առուշը չհամաձայնեց հեռանալ պաշտոնից, որովհետև համարում էր, որ դատարանի որոշումը չի կարող վերաբերելի լինել ՏԻՄ ղեկավարին, որի պաշտոնանկության հիմքերը սահմանում է օրենքը:
Փաստորեն, Փաշինյանի իշխանությունն Առուշի առաջ դրեց երկընտրանք՝ հրաժարական կամ կալանք:
Նման քաղաքական մշակույթ գործում է ավտորիտար երկրներում, երբ կենտրոնական իշխանությունները գործի են դնում իրենց բոլոր ռեպրեսիվ գերծիքները՝ անցանկալի մարդկանցից ազատվելու համար:
Ինչքան ուզում են, իշխանությունները կարող են խոսել ժողովրդավարության մասին: Փաստն այն է, որ «անցանկալի» համայնքապետերը հեռացվում են՝ մի դեպքում դա կարող է լինել մանդատագողության հետևանքով, մյուս դեպքում՝ կալանքի, երրորդ դեպքում գործի է դրվում շանտաժը:
Արտառոց վիճակ է Վանաձորում:
Ընտրություններից երեք տարի է անցել, բայց իշխանությունները համառորեն թույլ չեն տալիս, որ ՏԻՄ-ը ձևավորվի, այսինքն՝ համայնքապետ ընտրվի:
Արհեստական դատական ակտ, որը հետաձգեց համսյնքապետի ընտրությունները, հետո՝ Մամիկոն Ասլանյանի պատանդառություն և վերջապես՝ դարձյալ հորինված իրավական կազուս:
Փաշինյանը «պատերազմ» է հայտարարել ՏԻՄ-ին. սա է նրա ժողովրդավարության «արտառոցությունը»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live