Արջը մտել է տուն և սառնարանից դոնդող է գողացել (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում արջը մտել է տուն և սառնարանից դոնդող է գողացել, գրում է UPI-ն։ Բնակիչների խոսքով՝ կենդանին իրարանցում է առաջացրել խոհանոցում։ Ինչպես պատմել է Կալիֆոռնիայից Սքոթ Քլաուտյերը, արջը բարձրացել է իր ընտանիքի տուն, երբ այնտեղ ոչ ոք չկար և անմիջապես գնացել է խոհանոց։ Այնտեղ նա բացել է սառնարանը, հանել դոնդողը և նորից վազել անտառ։
Տղամարդը հավելել է, որ կենդանին իր հետևում թողել է խառնաշփոթ և վնասել կահույքը, ուստի այժմ ստիպված կլինեն վերանորոգում անել։
Մասնագետները բացատրել են, որ մինչ ձմեռելը արջերը հատկապես սուր հոտառություն ունեն: Ամենայն հավանականությամբ, անտառից դուրս եկած գիշատիչը զգացել է Սքոթի տնից դոնդողի հոտը, չնայած այն բանին, որ սնունդը պահվել է սառնարանում։
«Արջերը սկսում են մթերքներ կուտակել՝ նախապատրաստվելով ձմեռային սեզոնին, որը սկսվում է հոկտեմբերին», - ասում են փորձագետները
Տեսանյութն՝ այստեղ
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live