Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


19 տարի առաջ սպանված զինծառայողի ծնողները վստահեցնում են՝ իրենց որդուն սպանողների անունները դեպքի հաջորդ օրը հայտնի էին

SOCIETY

2005 թվականի ապրիլի 11-ին ՊՆ զորամասերից մեկում սպանված զինծառայող Նաիրի Իսախանյանի ծնողները վստահեցնում են՝ մեղավորները դեպքից օրեր անց էլ հայտնի են եղել: NEWS.am-ի հետ զրույցում Նաիրի Իսախանյանի մայրը՝ Գյուլվարդ Աղաջանյանը՝ խոսելով այն մասին, որ օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտնել է՝  սպանության գործը բացահայտվել է, ասում է.

«Ոչ թե նոր բան են բացահայտել, այլ այն ժամանակվա բացահայտածից մի մաս ջրի երես են հանել: Ոնց որ մարդը իր մոտ  եղածից մի հատ գրոշ տա մուրացկանին, հիմա մեզ մուրացկան են դարձրել»:

Գյուլվարդ Աղաջանյանը պնդում է, որ դեպքից օրեր անց քննիչն իրենց հայտնել է՝ Նաիրիին ծեծի են ենթարկել նրա համածառայակիցները՝ թվով յոթ հոգի, ապա երկու անգամ կրակ արձակել նրա վրա: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել: Նարիրի Իսախանյանի ընտանիքի խոսքով, սակայն որոշ ժամանակ անց վերջինների անունները դուրս են եկել գործերից, մնացել է միայն կրակողի՝ Վաղինակի անունը:

«Քննիչը կանչեց, գնացինք, ասաց միայն  կրակողն է, ուզում եք ուզեք, չեք ուզում՝ բողոքեք: Եթե չեք ուզում, գործը կփակեմ, կգցեմ էն դարակը»,-պատմում է Նաիրիի մայրը:

Դեպքից 5 ամիս անց փաստերի բացակայության հիմքով կրակողի  նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, վարույթը՝ կասեցվել:  18 տարի անց, սակայն, գլխավոր դատախազի հանձնարարականով գործի քննությունը վերսկսվել է, մեղադրանք է առաջադրվել միայն մեկ անձի նկատմամբ:

«Որ քննիչի մոտ գնում էինք, բոլորի դիմաց այդ 6 հոգու անունը գրած, դրած էր, գործի քննության  կասեցման որոշման մեջ էլ անունները կան: Եթե իրենք գիտեն՝ ովքեր են եղել, Վաղինակը պիտի՞  ասի: Վաղինակին էլ երևի ասել են արի ատկազ արի, որ թեթև պատիժ ստանաս»,-ասում է Գյուլվարդ Աղաջանյանը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2005թ․ մարտի 29-ին զորամասում հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո Վաղինակն անհիմն մեղադրել է Նաիրի Իսախանյանին՝  Ռազմական ոստիկանության աշխատակից իր ազգակցիի միջոցով իրավապահ մարմիններին տվյալներ տրամադրելու մեջ։ Օրեր անց, ականատես լինելով Նաիրիի և ազգականի զրույցին, Վաղինակը ծառայակցին այդ հիմքով մատնիչ է անվանել, վերջինն էլ բացատրություն է պահանջել՝ ասելով, որ վերակարգի ծառայությունն ավարտելուց հետո խոսակցություն կունենան։ Ավելի ուշ Վաղինակը գնացել է Նաիրիի ծառայության վայր եւ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով երկու կրակոց արձակել վերջինի ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Նաիրիի ընտանիքը, սակայն, վստահ է՝ մեղավորը միայն Վաղինակը չէ, պնդում են, որ հենց իրենց համագյուղացին` Գևորգ Հարությունյանն է տղայի մահվան գլխավոր մեղավորը, որը նախկինում, ըստ տիկին Գյուլվարդի, իր մեղավորությունը ծառայակիցների ներկայությամբ փորձել է բարդել Նաիրիի վրա: Նաիրիի մայրը պնդում է, որ Գևորգը վաճառել է ընտանիքին պատկանող ամբողջ անշարժ գույնքն ու գումարի դիմաց ազատվել պատասխանատվությունից: Նույն կերպ, ըստ ընտանիքի, վարվել են նաև մնացած մեղադրյալները:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts