Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes» ու «Volkswagen Jetta»-ներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:50-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են 32-ամյա Գրիգոր Մադաթյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 36 МА 384 համարանիշի, 35-ամյա Դավիթ Գալստյանի վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի և 43-ամյա Գարեգին Վարդանյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 81 GV 810 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen»-ներից մեկի գազաբալոնի փականը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ավտոմեքենաներից «Volkswagen Jetta» մակնիշի 81 GV 810-ը եղել է կայանված, վթարի մեղավորն էլ, ըստ նախնական տեղեկությունների, եղել է «Volkswagen Jetta» մակնիշի 36 MA 384 համարանիշի մեքենայի վարորդ Գ. Մադաթյանը խ, ով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների, այդ թվում՝ գլխիվայր շրջված «Mercedes»-ի վարորդի համար։
Իսկ դեպքի վայրում Գ. Մադաթյանը փորձում էր համոզել, որպեսզի իր սարքած «գլուխգործոց կաշան» չնկարահանվի, կամ էլ ավտոմեքենայի վրայից համարանիշները հանվեին, սակայն պարեկները նրա «ախորժակը փակեցին», ինչից հետո քթի տակ անհոդաբաշխ և իր համար նույնպես անհասկանալի արտահայտություններ անելով, Սասնա էպոսի «Ցռան Վերգոյի» նման հեռացավ դեպքի վայրից։