Եվրամիությունը մարտի 1-ին բարձր մակարդակի նիստ կանցկացնի ահաբեկչության դեմ պայքարի շուրջ
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը (ԵՄ) մարտի 1-ին բարձր մակարդակի նիստ կանցկացնի ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության նախարար Ար վան դեր Ստերը մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Ամստերդամում կայացած ոչ պաշտոնական հանդիպման առաջին օրվա արդյունքներին:
«Մարտի 1-ին կանցկացվի բարձր մակարդակի հանդիպում՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել Է նա՝ նշելով, որ Եվրոպոլը եւ Ինտերպոլը տեխնիկական տվյալներ կտրամադրեն նիստի համար: Նախարարը հայտարարել Է, որ ահաբեկչության դեմ պայքարը Նիդեռլանդների գերակայություններից մեկն Է ԵՄ-ում նախագահության շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



