«Նոա» - «Արարատ» հանդիպումը կանցկացվի «Հանրապետական» ստադիոնում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոա» ակումբի առաջարկով, Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ մրցափուլի «Նոա» - «Արարատ» հանդիպումը, որը նշանակված էր սեպտեմբերի 15-ին, 19։00-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում, տեղափոխել է Երևանի «Հանրապետական» մարզադաշտ, որտեղ դաշտի տեր ակումբ կլինի «Արարատը», հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Համապատասխանաբար, 17-րդ մրցափուլի «Արարատ» - «Նոա» հանդիպումը նշանակված «Հանրապետական» ստադիոնում տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում, որտեղ դաշտի տեր ակումբ կլինի «Նոան»։
«Նոան» շնորհակալություն է հայտնել «Արարատին»։
«Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ» ՖԱ մեր գործընկերներին, որոնք գնահատելով կարևորությունը, համաձայնեցին առաջիկա հանդիպումը տեղափոխել Հանրապետական մարզադաշտ, որպեսզի «Նոան» շատ ավելի լավ պատրաստվի և ծանոթանա եվրագավաթներում իր տնային մարզադաշտին։
Այսպիսի քայլերը նպաստում են հայկական ֆուտբոլի զարգացմանը և ակումբների միջև սերտ կապերի հաստատմանը։
Ֆուտբոլը պետք է գեղեցկացնել ոչ միայն խաղադաշտում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ իրական ֆուտբոլային համերաշխությամբ»,- նշվում է «Նոայի» հաղորդագրությունում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live