Ավանդական ռուպի պատրաստության աշխատանքներին է միացել Արամ Ա Վեհափառ Հայրապետը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավանդական ռուպի պատրաստության աշխատանքներին է միացել Արամ Ա Վեհափառ Հայրապետը։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։
«Ռուպի պատրաստութիւնը Դպրեվանքի ամենագեղեցիկ աւանդութիւններէն մէկն է, որ տեղի կ՚ունեմայ ամէն տարի Սեպտեմբեր ամսուան ընթացքին։ Ռուպը խաղողի հիւթով պատրաստուած ու եփուած անոյշն է, որ Դպրեվանքին մէջ ընդհանրապէս որպէս նախաճաշ կը հրամցուի միաբան հայրերուն եւ դպրեվանեցիներուն։
Արդարեւ, Չորեքշաբթի, 11 Սեպտեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքի պարտէզին մէջ, այցելեց ռուպի պատրաստութեան վայր, ուր Դպրեվանքի խումբ մը աշակերտներ լծուած էին աշխատանքի։ Հայրապետը դիմաւորուեցաւ Սուրբ Աստուածածին Վանքի վանահայր Գերպ. Տ. Շնորհք Ծ. Վրդ. Աշըգեանի, Դպրեվանքի տեսուչ Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեանի, տեսչութեան անդամներուն ու աշակերտներուն կողմէ։ Անոնք Հայրապետը տեղեակ պահեցին ցարդ իրենց կատարած աշխատանքին մասին, ստեղծեցին ճոխ մթնոլորտ մը՝ հայրենասիրական երգեր երգելով եւ ներկարացուցին ամրան շրջանին իրենց առօրեան։
Արամ Ա. Կաթողիկոս բարձր գնահատեց վանահօր գլխաւորութեամբ աշակերտութեան կողմէ տարուող աշխատանքը եւ այս առիթով անոնց խօսեցաւ կեանքին մէջ «ճակտի քրտինքով», արդար աշխատանքով իրենց ապագան կերտելու կարեւորութիւնը։ Վեհափառ Հայրապետը նաեւ պատմեց իր աշակերտութեան տարիներու յուշերէն եւ ընդգծեց հաւաքական յիշողութեան եզակիութիւնն ու անհրաժեշտութիւնը։ Աւարտին, Նորին Ս. Օծութիւնը իր հայրական օրհնութիւնը փոխանցեց տեսչութեան ու աշակերտութեան եւ ոյժ-կորով մաղթեց բոլոր աշխատանքներուն կատարման համար»,- ասվում է Կաթողիկոսության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live