Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. 27-ամյա մի կին տնային կալանքի տակ է (տեսանյութ)

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել:

Քաղաքացուց ընդունվեց հաղորդում, և Արաբկիրի ոստիկաններն անցան գործի:

«Սա մեր բաժնում ստացված նմանատիպ առաջին ահազանգը չէր, որ մեքենա գնելու պատրվակով քաղաքացին դառնում էր խարդախության զոհ: Այս անգամ, նաև համադրելով նախկին խարդախությունների բացահայտման ընթացքում ստացած օպերատիվ տեղեկությունները, հաջողվեց պարզել հանցավոր խմբի անդամներից մեկի ինքնությունը»,-ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Գրիգորի Նիկողոսյանը:

Այս պահին քննությանը հայտնի է խմբի կատարած նմանատիպ խարդախության չորս դրվագ: Որպեսզի մեքենայի առքուվաճառք կատարող այլ քաղաքացիներ ևս խարդախության թիրախ չդառնան` հնարավորինս մանրամասն ներկայացնենք խարդախության մեխանիզմը` այս կոնկրետ դեպքի օրինակով:

Նախապես հանցավոր համաձայնության գալով` խարդախները մի կայքից տեղեկացել էին «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վաճառքի մասին: Կապ էին հաստատել տիրոջ հետ` իբր գնորդ են, մեքենան իրենց դուր է եկել, և որպեսզի գնեն` իրենց հարկավոր են մեքենայի լուսանկարներն ու տեսագրությունը, նաև տեխանձնագրի նկարը: Հետո խնդրել են հանել մեքենայի հայտարարությունը, որ հանկարծ ուրիշ գնորդ չհայտնվի:

Հաջորդ քայլով խարդախները նույն մեքենայի վաճառքի հայտարարությունը` մեքենայի և տեխանձնագրի նկարներով, տեղադրել են մեկ այլ կայքում` շատ ավելի էժան, այսպես ասած` գայթակղիչ գնով:

Պոտենցիալ տուժողը կապվել էր մեքենա վաճառողի հետ, որը նրան ասել էր, թե իբր մեքենան գրավադրված է, և վաճառքն իրականացնելու համար անհրաժեշտ է մեկուկես միլիոն դրամից քիչ ավելի գումար:

Կանխավճարի հարցում համաձայնության գալուց հետո տղամարդը ասել է, թե իբր ինքն աշխատում է նախարարություններից մեկում, շատ զբաղված է, բայց կարող են գնալ իրենց տուն, որտեղ իր կինը բոլոր հարցերը կկարգավորի: Տալիս է Վաղարշյան փողոցում գտնվող իրենց տան հասցեն, որտեղ իրենց կսպասի կինը` Լիանան: Տուժողները գնում են Վաղարշյան փողոց: Լիանան նրանց դիմավորում է, վերցնում կանխավճարը, խոստանում արագ վերադառնալ և... անդարձ հեռանում է:

Բնականաբար` պարզվում է, որ բնակարանը տրվում էր օրավարձով, ու Լիանան բոլորովին էլ Լիանա չէ:

Սեպտեմբերի 3-ին Լիանա ներկայացած անձը հայտնաբերվեց Սևան քաղաքում, խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նախարարության աշխատակից ներկայացած տղամարդուն և հանցավոր խմբի հնարավոր այլ անդամների հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Տեսանյութն այստեղ

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Converse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris