Ռուսները հակահարձակողական գործողություններ են սկսել Կուրսկի շրջանում. հակագրոհը ճեղքել է Սեյմ գետի հատվածը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կուրսկի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի հակագրոհը ճեղքել է Սեյմ գետի հատվածը. գրում է Bild-ի վերլուծաբանը։
Չորեքշաբթի օրվանից ռուսական զորքերը հակահարձակում են սկսել Կուրսկի շրջանում՝ տանկերի և զրահատեխնիկայի աջակցությամբ։ Ըստ Bild-ի բաց տվյալների վերլուծության փորձագետ Յուլիան Ռոպկեի՝ նրանք ուկրաինական զինված ուժերը հետ են քշել Կորենևո գյուղի մերձակայքից, ինչպես նաև ուկրաինացիներին դուրս են մղել Կրասնուկտյաբրսկոե, Սնագոստ և Կոմարովկա գյուղերից։ Վիշնևկա գյուղի համար մարտեր են ընթանում, որով անցնում է երկաթգիծը։
Այսպիսով, Ռուսաստանի զինված ուժերը ճեղքեցին արևելյան շրջափակումը, որի մեջ օգոստոսի վերջին հայտնվեցին ռուսական ստորաբաժանումները։ Հյուսիսում դրանք կտրվել են Սեյմ գետով, արևմուտքում և հարավում՝ Ուկրաինայի հետ պետական սահմանով։
Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Ռուսները հակահարձակողական գործողություններ են սկսել Կուրսկի շրջանում, ամեն ինչ ընթանում է մեր պլանի համաձայն:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաեւ Բելառուսի տարածքում զորքերի կուտակման մասին։
Տեսանյութը՝ այստեղ
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live