Բժիշկը զգուշացրել է գլխացավի հաբերի մաhացու վտանգի մասին
LIFEԱշխարհում մարդկանց տասը տոկոսը պայքարում է միգրենի դեմ, նրանցից ոմանք ընդունում են մեծ քանակությամբ դեղամիջոցներ՝ առանց բժշկի նշանակման։ Ասել է Սեչենովի համալսարանի նյարդային հիվանդությունների և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Պարֆենովը:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Lente.ru-ին տված մեկնաբանությունում նյարդաբանը զգուշացրել է գլխացավի հաբերի չափից ավելի և անվերահսկելի օգտագործման մահացու վտանգի մասին։
Պարֆենովը կոչ է արել մարդկանց, ովքեր ունենում են ուժեղ գլխացավի նոպաներ, եթե միգրեն է առաջանում, դիմել բժշկի և սեփական նախաձեռնությամբ ցավազրկողներ չնշանակել։
Նա պարզաբանել է, որ ցավազրկողների չարաշահումը կարող է առաջացնել երիկամների, լյարդի վնասում, աղեստամոքսային տրակտի արյունահոսություն, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել մահվան:
«Բացի այդ, մեծ քանակությամբ ցավազրկողներ ընդունելը կարող է հանգեցնել մի վիճակի, որը կոչվում է դեղորայքային գլխացավ: Մի կողմից ցավազրկող են ընդունում, ցավը դադարում է, բայց դա հանգեցնում է նրան, որ ցավն ավելի հաճախակի է դառնում և արատավոր շրջան է առաջանում։ Առանց հաբեր ընդունելու վիճակն ավելի է վատանում»,- բացատրել է բժիշկը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live