3 տարվա ազատազրկում՝ գրաֆիտիի համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է իր քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի կայացրած դատավճիռը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը վրդովմունք է հայտնել մետրոյում գրաֆիտիի համար երեք տարվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի Թեո Կլերկի նկատմամբ Ադրբեջանում կայացված դատավճռի կապակցությամբ:
Ֆրանսիան Կլերկի նկատմամբ կայացված որոշումը որակել է կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը, քանի որ նրա հետ նույն գործողությունների համար մեղադրվող ևս երկու անձի նկատմամբ նույն գործողության համար տուգանք է սահմանվել:
Կլերկի ձերբակալությունից անմիջապես հետո Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը կապ է հաստատել Ադրբեջանի իրավասու մարմինների հետ՝ հյուպատոսական պաշտպանություն ապահովելու համար՝ ելնելով Ֆրանսիայի քաղաքացու շահերից և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն միաժամանակ հիշեցրել է իր երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, նախազգուշացումը՝ չայցելել Ադրբեջան, եթե բացարձակ անհրաժեշտություն չկա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live