Ի վերջո, ականջակա՞լ, թե՞ ականջողեր. ի՞նչ է կրել Կամալա Հարիսը բանավեճի ժամանակ (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Կամալա Հարիսը բանավեճի ժամանակ կրում էր մարգարտյա ականջօղեր, ենթադրաբար Tiffany&Co ոսկերչական ապրանքանիշից (երկրորդ լուսանկար), և ոչ թե քողարկված Nova H1 ականջակալները (առաջին լուսանկարը), ինչպես պնդում են օգտատերերը։
Լուսանկարները՝ այստեղ
Դատելով առցանց լուսանկարներից՝ սա առաջին անգամը չէ, որ Հարիսը կրում է այս ականջօղերը հանրության առաջ, ուստի նույնիսկ բանավեճից առաջ նորաձևության բլոգները գրում էին, որ դրանք ենթադրաբար Tiffany & Co. ականջօղեր են։ Հարիսի թիմը դեռ չի մեկնաբանել ականջօղի ենթադրությունները։
Նշենք, որ ավելի վաղ Հարիսին կասկածում էին բանավեճի ժամանակ ականջակալներ օգտագործելու մեջ։ Ամերիկացի դիջեյ Ջոնի Քինգի խոսքով՝ հենց դրա համար էլ Հարրիսն անընդհատ նշումներ էր անում, թեեւ նախապես պայմանավորվել էր, որ թեկնածուները դա չեն անի։
Հիշեցնենք, որ երեկ՝ սոպտեմբերի 11-ին, ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուների նախընտրական բանավեճը։ Ի տարբերություն նախորդ բանավեճի, այն մեկնարկել է թեկնածուների ձեռքսեղմումով. Հարրիսն ինքն է մոտեցել Թրամփին։ Թրամփը խոսել է 42 րոպե, Հարրիսը` 37:
Կադրերը՝ այստեղ
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live