Արևմուտքը Հայաստանից ինչ-որ բան կպահանջի ԵՄ-ին անդամակցելու համար․Լուկաշենկո
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Արևմուտքը Հայաստանի ղեկավարությունից պահանջելու է ինչ-որ բան անել ԵՄ-ին անդամակցելու համար։
«Բայց այսօր արդեն պարզ է. եվրոպացիները, մինչ նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) միանա Եվրամիությանը, նրանից և Հայաստանի ղեկավարությունից կպահանջեն ինչ-որ բան անել։ Ամերիկացիներն են եվրոպացիների թիկունքում։ Առանց Ամերիկայի, այսօր այնտեղ Արևմուտքում ոչինչ չի արվում։ Դրա համար նրանք Հայաստանը վերցրին գործունեության մեջ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է պետական Belta գործակալությունը։
Բելառուսի նախագահը նաև մեկնաբանել է Բելառուսի և Հայաստանի հարաբերությունները։ Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարության «առաջին հարձակումները» եղել են Բելառուսի վրա։
«Դե, պարզ է, որ նա ուղղել էր ժ դեպի մեզ, բայց փորձում էր մտնել Ռուսաստան, և ես դա լավ տեսա, և ես ասացի Պուտինին, և նա ինձ ասաց, որ պետք չէ սրել հարաբերությունները: Որպեսզի հայ ժողովուրդը չմտածի, թե մենք հայերի դեմ ենք, և, ինչպես տեսնում եք, մենք ընդհանրապես չարձագանքեցինք»,- նշել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ որևէ այլ հայ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն այնտեղ նախագահ էր, և որ Բելառուսի ղեկավարը պետք է ներողություն խնդրի։ Նրա խոսքով, Բելառուսի նախագահը հայտարարել է, որ ինքը մասնակցել է Ղարաբաղում հակամարտության սրման նախապատրաստմանը, «աջակցում է, հավատում և ցանկանում է Ադրբեջանի հաղթանակը»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live