Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոսեի 28 հասցեում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի։
Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել դեռևս անհայտ քաղաքացիներն միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են մոտ 4 կրակոցներ, որոնք օդ են արձակվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live