Ի՞նչ պետք է անեմ, կնստեմ կգամ․ Առուշ Առուշանյանը՝ դատարանի վճռի և իր պաշտոնի համար «կռվի» մասին
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
եպտեմբերի 10-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշմամբ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։
Առուշ Առուշանյանի պատիժներից մեկն էլ 5 տարով համայնքային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն է։
Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Գորիսի համայնքապետի պաշտոնի համար արդեն իսկ պայքար է սկսվել, իսկ հիմնական հավակնորդն այդ պաշտոնի ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն է։
ArmLur.am-ն այդ առնչությամբ զրուցել է Առուշ Առուշանյանի հետ։
-Պարո՛ն Առուշանյան, ստացվում է՝ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո Ձեր լիազորությունները դադարելու են և 5 տարի չեք կարողանալու այլևս այդ պաշտոնը զբաղեցնել։ Ի՞նչ եք պատրաստվում անել։
-Դատարանը որոշում է կայացրել, ի՞նչ պետք է անեմ՝ կնստեմ կգամ։
-Չե՞ք վիճարկելու դատարանի վճիռը։
-Փաստաբաններն են այդ հարցով զբաղվում, ես չեմ կարող ասել։
-Պարո՛ն Առուշանյան, իսկ վճռի մասին ինչ կասեք, արդարացի համարո՞ւմ եք։
-Հարցազրույց տվել եմ այդ մասին, խոսել եմ, նոր ասելու բան չկա։ Չեմ ուզում էլ խոսեմ։
-Պարո՛ն Առուշանյան, բայց, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Ձեր պաշտոնի համար արդեն իսկ պայքար է սկսվել՝ մասնավորապես խոսքն իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասին է։
-Վերջ, ավելացնելու ոչինչ չունեմ։