Ամենանշանավոր լորեցուն նվիրված հուշարձան կտեղադրվի Երեւանում
CULTUREԵրեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել են նշանավոր բանաստեղծ Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագծի մրցույթ: Հուշարձանը տեղադրվելու է Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 5–րդ հատվածում գտնվող շատրվաններին հարակից տարածքում, առավելագույնը 16 քմ մակերեսի վրա: Մրցույթի պայմաններով՝ հուշարձանը պետք է մարմնավորի բանաստեղծի կերպարը, արտահայտի նրա հայրենասիրական եւ ազգային-գաղափարախոսական արժեքները։ Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերը եւ նյութի ընտրությունը թողնվում են հեղինակի հայեցողությանը։
Մրցութային առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը 2016թ. ապրիլի 20–ն է: Ներկայացված աշխատանքներից եւ ոչ մեկը իրականացմանը արժանի չհամարելու դեպքում հանձնաժողովը իրավասու է հայտարարել մրցույթի 2–րդ փուլ։
Համո Սահյանի հիշատակը Երեւանում ավելի վաղ հավերժացվել է նրա անվան փողոց անվանակոչելով եւ հուշատախտակ տեղադրելով: Համո Սահյանի անունն է կրում Երեւանի Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկը, ինչպես նաեւ Երեւանի թիվ 70 հիմնական դպրոցը։ 2007 թվականին Երեւանի Կասյան փողոցում տեղադրվել է Սահյանի հուշատախտակը, որի քանդակագործն է Գետիկ Բաղդասարյանը: 2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Սյունիքի մարզի Լոր գյուղում, բացվել է տուն-թանգարան։ Սիսիան քաղաքում կա Համո Սահյանի նվիրված հուշարձան:
Գագիկ Աղբալյան
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



