2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակման անցավ. Հայաստանը կորցրեց տարածքներ, տվեց 220-ից ավելի զոհ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով՝ Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք, որի հետևանքով մեր երկրի մի շարք մարտավարական, ռազմավարական հատվածներ, բարձունքներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տակ:
Երկու օր տևած այս հարձակումը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ամենալայնածավալ ռազմական ագրեսիան էր։ Ադրբեջանը թիրախավորել էր Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։
Հարձակումը Ադրբեջանի զինված ուժերն սկսեցին սեպտեմբերի 13-ին ժամը 00։ 05-ին։ Ռազմական գործողությունների հետեւանքով թշնամին էական առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ։ Այդ տարածքների օկուպացված են առ այսօր։ Պաշտոնական տվյալներով ՀՀ տարածքից ներկա պահին օկուպացված է 208 քառակուսի կիլոմետր տարածք։
Հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունեցավ ավելի քան 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, անհետ կորածներ ու գերեվարվածներ, տարածքային մեծ կորուստներ։ Այս հարձակումը փոխեց Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը՝ խորացնելով ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ լարվածությունը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի ինքնիշխան այդ տարածքները ռազմական միջոցներով վերադարձնելու նպատակ չունի։ Դա պետք է տեղի ունենա խաղաղ բանակցություններով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live