ԳԱԱ-ում կքննարկեն նոր առաջացող վիրուսների հարցը․ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստ է գումարվելու
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստ՝ նվիրված վիրուսային համաճարակների կենսաբժշկական խնդիրներին, հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման» լաբորատորիայի վարիչ Հովհակիմ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Բջջաբանության և վիրուսաբանության» լաբորատորիայի վարիչ Զավեն Կարալյանը, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ։
Կներկայացվեն համաճարակաբանական, վիրուսային էվոլյուցիոն գենետիկային և վիրուսային էկոլոգիային նվիրված ուսումնասիրություններ, որոնք կնպաստեն նոր առաջացող վիրուսների դեմ պաշտպանության ամրապնդմանը: Կզեկուցվեն Կապիկի ծաղիկի և Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսների կենսաբանական յուրահատկությունների, ներկայում իրականացվող հակավիրուսային և պատվաստանյութային հետազոտությունների ընթացքի, ինչպես նաև Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալների առկայության և դրանց կարևորության մասին։ Կքննարկվի վիրուսային նոր համաճարակներին կամ համավարակներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ գիտահետազոտական ենթակառուցվածքների, հետազոտությունների և համագործակցությունների կազմակերպման և իրականացման նպատակահարմարության հարցը»,- նշված է հաղորդագրությունում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live