Ղրիմի թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների առարկա է. Պեսկով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրիմի պատկանելության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների առարկա է:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ նրա, Մոսկվան համառորեն շարունակում է Անկարային բացատրել Ղրիմի հարցով իր դիրքորոշումը:
«Մեր կարծիքները լիովին տարբերվում են, բայց մենք չենք հրաժարվում մեր նպատակից՝ փորձելով բացատրել մեր թուրք ընկերներին և գործընկերներին մեր տեսակետն ու դիրքորոշումը։ Հուսով ենք՝ ժամանակի ընթացքում դա թույլ կտա թուրքկան կողմին ավելի լավ հասկանալ մեզ և համաձայնել մեր փաստարկների հետ»,- հավելել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ հայտարարել էր, որ Ղրիմի թերակղզին պետք է Ուկրաինայի կազմում լինի, քանի որ դա միջազգային իրավունքի պահանջ է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live