Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը հետաձգվում է
SPORTՍուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել հունվարի 27-ից 30-ը, հետաձգվում է սուր շնչառական վարակների և գրիպի տարածման, լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելման նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազ գային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնից:
«Գրիպի հետ կապված` առաջնությունը հետաձգվում է մինչև փետրվար: Դեռևս հայտնի չէ, թե փետրվարին երբ կանցկացնենք առաջնությունը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:
Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը պետք է անցկացվեր Բյուրեղավանում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



