Համլետ Մխիթարյանն այսօր կդառնար 62 տարեկան. Փյունիկի և Արարատի գրառումները
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի «Փյունիկ» և «Արարատ» ակումբները գրառում է արել թիմի նախկին հարձակվող Համլետ Մխիթարյանի ծննդյան օրվա առիթով:
«80-ականների Երևանի «Արարատի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը, անկրկնելի գոլահար Համլետ Մխիթարյանն այսօր կդառնար 62 տարեկան:
Հավերժ փառք»,- գրված է «Արարատի» տարածած հաղորդագրության մեջ:
«Այս օրը ծնվել է Համլետ Մխիթարյանը` Հայաստանի հավաքականի հարձակվողը, որը հանդես է եկել հայկական ու արտասահմանյան ակումբներում: Համլետի անունն է կրում «Փյունիկի» ակադեմիայի մասնաշենքերից մեկը: Շնորհավորում ենք Մխիթարյանների ընտանիքին: Մենք միշտ մեծ հպարտությամբ կհիշենք նրա մասին», — գրված է «Փյունիկի» էջում:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ և լեգենդար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայրը մահացել է 1996 թվականին՝ 33 տարեկանում:
Աղբյուրը՝ Armsport.am:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live