Ինչու՞ նախաճաշին տաք ջուր խմել․ Սննդաբանը բացահայտում է նախաճաշի մասին ճշմարտությունը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախաճաշը ոչ միայն պետք է հագեցնի ձեր քաղցը, այլեւ ձեր ստամոքսը թեթեւ պահի։ Սննդաբան Մարինա Ստեպանենկոն ասել է, թե ինչպես սկսել օրը, որպեսզի մարսողությունը չխաթարվի։ Մասնագետի խոսքով՝ կարեւոր է հասկանալ, թե ինչպես է աշխատում օրգանիզմը։
Հիմնական տեղեկատվությունը կօգնի ձեզ ընտրել ճիշտ նախաճաշի ուտեստներ: Օրինակ, մարդու մարմինը գիշերվա ընթացքում կորցնում է մոտ 600 մլ հեղուկ, ինչը նշանակում է, որ առավոտյան այդ ծավալը պետք է համալրվի:
Սննդաբանը խորհուրդ է տալիս արթնանալուց հետո առաջին 30 րոպեում մեկ բաժակ տաք ջուր խմել։ Պետք է խմել փոքր կումերով, դանդաղ։ Դա կսկսի ակտիվացնել լեղապարկի աշխատանքը, կազատի քնի ընթացքում կուտակված մաղձից և «կարթնացնի» մարսողական համակարգը որպես ամբողջություն, բացատրել է բժիշկը Կլոպսին։ Տաք ջուրը կօգնի նաև մաքրել աղիքները, նոսրացնել արյունը, հաղթահարել արյան բարձր ճնշումը և կթեթևացնի գլխացավը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live