Բաղրամյանը հաճախ էր լինում հայրենիքում. պատմական այս լուսանկարի մասին հետաքրքիր պատմություն կա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պատմական այս լուսանկարի հեղինակը Մարտին Շահբազյանն է, ով տարիներ շարունակ ՀՀ ղեկավարների անձնական լուսանկարիչն է եղել, հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։
Լուսանկարի հետ կապված հետաքրքիր պատմություն կա։
․․․Բաղրամյանը բավական հաճախ էր լինում հայրենիքում։ Մեկ-երկու շաբաթ անցկացնում էր հարազատների ու մտերիմների հետ, պտտվում մայրաքաղաքում ու շրջաններում։
Հերթական այցերից մեկի ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն իր մոտ է կանչում լուսանկարիչ Մարտին Շահբազյանին ու հանձնարարում, որ պետք Բաղրամյանին ուղեկցի ու լուսանկարներ անի՝ պատմություն հավաքելու, արխիվ ունենալու համար։
Վերջում էլ հատուկ հրահանգում, որ պարտադիր, ցանկացած պատճառաբանությամբ Բաղրամյանին համոզեն եւ տանեն այն ժամանակ «Սարալանջի» մետրո, քանի որ հետագայում այն կոչվելու էր Մարշալի անունով։
Ուղեկցողներին հաջողվում է Բաղրամյանին համոզել, տանել մետրո եւ կատարել Կարեն Դեմիրճյանի հանձնարարականը։
Հ․Գ․ 1983 թվականին մետրոյի «Սարալանջ» կայարանը Մարշալի մահվանից հետո անվանակոչվեց նրա անունով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live