Ճապոնիայի Հոնսյու կղզում հարյուրավոր ավտոմեքենաներ են թաղվել ձնահյուսերի մեջ
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու Նագաոկա քաղաքի շրջանում հունվարի 26-ին հարյուրավոր ավտոմոբիլներ են հայտնվել ձյան ծուղակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ձնահյուսերի պատճառով այնտեղ փակվել Է խճուղու 10 կիլոմետր երկարությամբ հատվածը: Ճանապարհի մաքրման համար գործի Է դրվել ծանր տեխնիկա, իշխանությունները քննարկում են բանակային ստորաբաժանումների ներգրավման հարցը:
Սաստիկ ցրտերի պատճառով վնասվել են ջրմուղները Կյուսյու, Սիկոկու կղզիների, ինչպես նաեւ Հոնսյուի բազմաթիվ բնակավայրերում: Դրա հետեւանքով առանց ջրի են մնացել 189 հազար բնակարաններ եւ ոչ մեծ մասնավոր տներ:
Ձնատեղումների պատճառով վերջին երեք օրում Ճապոնիայում զոհվել Է առնվազն ութ մարդ, տուժել են եւս 610 բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



