Yerevan, 05.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որոնողական աշխատանքներին էի, հետո իմացա, որ մայրս մաhացել է ադրբեջանցիներով շրջապատված Ճարտարում

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չդադարող հակամարտության ու պատերազմների խաչմերուկում ապրելը դժվար էր, նույնքան դժվար էր նաև պատասխանատվության զգացումը, որ անհատը ստանձնել է հայրենակիցների հանդեպ։ 

Սասուն Բաբալյանը փրկարար ծառայողի 16 տարվա աշխատանքային փորձ ունի։ Փխրուն խաղաղության ժամանակ դեպքեր ու պատահարներ՝ որքան ասես։ Սակայն, համակարգում ծառայությունն ավելի մեծ պատասխանատվությամբ էին կրում՝ պատերազմական ու հետպատերազմյա շրջանում։ 

«Պատերազմի ժամանակ մոռանում էինք, որ մենք էլ ունենք ընտանիքներ։ Պետք է արագ հասնեինք այն վայրեր, որտեղ հրետակոծության են ենթարկվել․ գնանք օգնելու, փրկելու, տարհանելու, սա էր մեր առաքելությունը։ Յուրաքանչյուր փրկարարի համար ամենաուրախ պահն այն էր, որ ողջ մարդկաց էինք դուրս բերում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Սասունը։

Ամբողջ ծառայության ընթացքում Սասունն ու փրկարար ընկերները չեն ընկրկել։ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում որոնողական աշխատանքների ընթացքում տարհանել են հազարավոր աճյուններ՝ հանդուրժելով ադրբեջանական զորքի հեգնանքն ու վերաբերմունքը, որոնք ամեն կերպ խոչնդոտում էին որոնման գործընթացը։ Սասունն ասում է՝ Ստեփանակերտում հարյուրավոր ծնողներ իրենց էին սպասում։ Դրանով սփոփվում էին։  

Երեք պատերազմ վերապրած փրկարարի համար ողբերգական էր հատկապես վերջին պատերազմը։ Մայրը՝ 62-ամյա Սուսաննա Բաբալյանը, որ տառապում էր պարկինսոնի հիվանդությամբ, հիմնական բուժումն անցնում էր Երևանում։ Սակայն, բլոկադայի ժամանակ ընտանիքին այդպես էլ չհաջողվեց նրան տեղափոխել այստեղ։ Սեպտեմբերյան մարտերից հետո, երբ Սասունն Արցախի փրկարարների հետ որոնողական աշխատանքերի մեջ էր, կապը մասնակի վերականգնվելուց հետո ստացավ ամենացավոտ լուրը։ Սեպտեմբերի 19-ին շրջափակված, նաև Ստեփանակերտից մեկուսացած Ճարտարում Սուսաննան մահացել է։

«Կապի բացակայության պայմաններում օրեր շարունակ չենք կարողացել միմյանց հետ կապ հաստատել։ Ես մասնակցում էի որոնողական աշխատանքներին և ուշացումով իմացա, որ մայրս մահացել է 4 կողմից ադրբեջանցիներով շրջապատված Ճարտարում: Սեպտեմբերի 25-ին մայրս հուղարկավորվեց հայրենի քաղաքում, որին քույրերս չկարողացան մասնակցել. հնարավոր չէր»,- պատմեց նա։ 

Ամիսներ շարունակ Հայաստանում մնալուց հետո Սասունն ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, փորձում է նոր կյանք սկսել այնտեղ։ Ինչպես բոլոր արցախցիները, փրկարարը ևս սպասում է հրաշքի. վերադարձի հարց լինի, առաջինն ինքն է բռնելու տուն տանող ճանապարհը։

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community