Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զինված ուժերի մարտունակության կարևոր բաղադրիչներից մեկը բարոյահոգեբանական մթնոլորտն է, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Երկու փաստ. 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԶՈՒ 224 զինծառայող կամավորականներ, 2 տարի է անցել, տեսե՞լ եք ԶՈՒ ղեկավարությունից մինչև Հայաստանի «ոչ բարով, խերով» ղեկավարի, որ Եռաբլուր գնային կամ որևէ բան ասեին։
Եվ երկրորդը. երեկ ուշ գիշեր լրագրողներից մեկը մի խայտառակ փաստ հրապարակեց։ Գարեգին Նժդեհի մասին բոլշևիկյան «Զանգեզուր» կինոն օրերս զորամասերից մեկում ցուցադրել են։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ Զինված ուժեր ենք ձևավորում, որ Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում։ Սա է այսօրվա ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական մթնոլորտը»,-ասաց նա։