Փաստ է, որ Ռուսաստանը ռազմական առումով անպարտելի է. Տոկաևը՝ Շոլցին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է, և Ուկրաինայում հակամարտության հետագա սրումը սպառնում է անուղղելի հետևանքներով ամբողջ մարդկության համար, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Աստանայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը, գրում է zakon.kz-ը։
«Փաստն այն է, որ Ռուսաստանը ռազմական առումով անպարտելի է։ Պատերազմի հետագա էսկալացիան կհանգեցնի անուղղելի հետևանքների ամբողջ մարդկության և առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված բոլոր երկրների համար»,- ասել է Տոկաևը։
Նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու հնարավորությունը բաց էր թողնվել 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցություններում, սակայն խաղաղության հասնելու հնարավորությունը դեռ կա։
Տոկաևը կոչ է արել ուշադրությամբ դիտարկել տարբեր երկրների խաղաղության բոլոր նախաձեռնությունները և որոշում կայացնել դադարեցնել ռազմական գործողությունները, այնուհետև անցնել տարածքային հարցերի քննարկմանը։