Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բելգորոդի բնակիչները կտարհանվե՞ն․ ի՞նչ է կատարվում ՌԴ–ում

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, Լիպեցկի շրջաններում ակտիվ մարտերը շարունակվում են: 2.5 տարվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվեց գործողություններ իրականացնել հենց ՌԴ տարածքում և արդեն մեկ ամսից ավելի այս շրջաններում լարված իրավիճակ է:

Այսօր ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին։ ՌԴ Բելգորոդի մարզում օդային տագնապի ֆոնին պայթյուններ են որոտացել, նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հաղորդմամբ՝ ուկրաինական ԶՈւ-ի հարձակման հետևանքով Բելգորոդում ավտոմեքենաներ ու բնակելի տներ են վնասվել, ինը մարդ վիրավորվել է։ Քաղաքում ծուխ է նկատվում, իսկ որոշ տեղերում հրդեհներ են բռնկվել, այրվել ավտոմեքենաներ։

MediaHub-ի հետ զրույցում Բելգորոդի բնակիչը նշեց, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն շրջանի տարհանման մասին խոսք չկա. 

«Վտանգը միշտ կա, բայց, ամեն դեպքում, խոսք դեռ չի գնում Բելգորոդ քաղաքի բնակիչների տարհանման մասին։ Վտանգը, այո, պահի տակ բավականին մեծ է, սակայն ամենը նորմալ է, որքան հնարավոր է»,– նշեց նա։

MediaHub-ը զրուցեց նաև ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ․ «Մենք տեսնում ենք Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ Զելենսկու հարձակումներն ու հորդորները, այսօր հարձակում է եղել RSZO «Vampire»-ի, այսինքն՝ չեխական արտադրության զենքից: Նրանք հարվածում են Ռուսաստանի տարածքին արդեն արևմտյան զինատեսակներով։ Այժմ մենք տեսնում ենք Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում Կուրսկի շրջանի տարածքից, հիմա շատ տխուր իրավիճակ է ստեղծվել ուկրաինական կազմավորումների մասով»,– նշեց Սապրիկան։

Ռուս քաղաքագետը հավելեց, որ, իհարկե, այժմ լիարժեք պաշտպանությունը շատ դժվար է, քանի որ մարտական գործողությունների գիծը շատ լայն է, սակայն, հավաստիացրեց նա, իրավիճակը վերահսկելի է, կազմավորվել են տարածքային պաշտպանության ուժեր, որոնք օգնում են բոլոր արտակարգ իրավիճակներում։

«Բելգորոդի ժողովուրդն արդեն տարբերում է, թե ինչով են հարվածում ուկրաինական զինված ուժերւ։ Երեսը պահելու, անպարտելիության իմիջ ստեղծելու համար ուկրաինական բանակը փորձում է գրոհել բնակելի շենքերին»,– ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, մի քանի շաբաթ է, ինչ լարված իրավիճակ է Բելգորոդի մարզում, ինչի հետևանքով կան զոհեր ու տասնյակ վիրավորներ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը «պատերազմը տեղափոխում է ագրեսորի տարածք»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, հայտարարել է, որ չի ցանկանում բանակցել Ուկրաինայի հետ. «Ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»։

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts