Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խաղարկվել է Սյունիքի մարզում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար․ ՆԳՆ ՓԾ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 32-ժամյա վարժանք է իրականացրել՝ խաղարկելով Սյունիքի մարզում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Սեպտեմբերի 10-ից 11-ը Սյունիքի մարզում տեղի ունեցավ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան 32-ժամյա դաշտային վարժանք, որին մասնակցում էր ազգային որակավորում ունեցող 47 փրկարարներից բաղկացած Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ)։ 

 

Դաշտային վարժանքին տեղում հետևում էր ՆԳՆ ՓԾ աշխատանքային խումբը՝ ՆԳՆ ՓԾ տնօրենի օգնական Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։

«Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանքն անցկացվեց Կապան համայնքում և Քաջարան համայնքի մերձակայքում։ Վարժանքի ընթացքում Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 3 փուլով խաղարկեց Վայոց ձորի մարզում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար․ մոբիլիզացիա, տեղափոխում աղետի գոտի և գործողությունների ծավալում, դեմոբիլիզացիա։

Վարժանքի նպատակն էր ստուգել ՔՈՓ թիմի ղեկավարման շտաբի ծավալումը, փրկարարական աշխատանքների համակարգումը, ունակությունները փրկարարական աշխատանքներում, մասնավորապես՝ պարանային և հատուկ գործիքների հետ աշխատելու կարողությունները։ 

Համաձայն սցենարի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 7։30-ին Եղեգնաձոր քաղաքից 2 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի էր ունեցել երկրաշարժ՝ 7,4 ՄԳ ուժգնությամբ, որի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա: Կային մեծ ավերածություններ, զոհեր և վիրավորներ։ Տուժել էր մոտ 30000 մարդ։ 

Ամենամեծ ավերածություններ կային Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Արենի, Աղավնաձոր, Ռինդ բնակավայրերում։ Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով վնասվել էին նաև մի շարք գյուղեր (Բարձրունի, Արտավան, Մալիշկա, Հեր-Հեր, Զառիթափ, Սերս, Ազատեկ, Մարտիրոս և Արին): 

Օպերատիվորեն փրկարարների կողմից պայմանական աղետի գոտում ձևավորվեց վրանային ավան, որի ծավալումից անմիջապես հետո փրկարարական խմբերը ստացան համապատասխան տեղամասերի համար նախատեսված փրկարարական գործողությունների վայրերը և 4-ժամյա հերթափոխով կատարեցին հետախուզական և փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ:

Տեղամասերում իրականացվեցին պարանների օգնությամբ տուժածների իջեցում, փլատակներում մնացած տուժածներին հատուկ գործիքների օգնությամբ դուրսբերում, ինչպես նաև ամրակապման միջոցով տուժածների շենքից անվտանգ տարհանում։

Վարժանքի ավարտին Ա․Գևորգյանն ամփոփեց կատարված աշխատանքների արդյունքները, վեր հանեց թերություններն ու առավելությունները, հանձնարարեց աշխատել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ։

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի ԻՆՍԱՐԱԳ-ի խորհրդատվական խմբի չափորոշիչն է ազգային մակարդակում ունենեալ ՔՈՓ թիմեր և զարգացնել ԻՆՍԱՐԱԳ-ի մեթոդաբանությունը։ 2024 թվականին նախատեսվում է նմանօրինակ վարժանքներ իրականացնել Տավուշի, Լոռու և Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմերի կողմից»։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts