«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
TV հարթակից հայտնի դառնալու, որպես դերասան կայանալուց ու ճանաչվելուց հետո միայն թատերական ընդունվելու, անձնականի ու վիրահատական միջամտությունների մասին՝ Tert.am Life-ը զրուցել է Կամերային թատրոնի դերասան Զիրոյանի հետ:
Գուցե ժամանակին ասել եմ, որ չեմ նկարվի սերիալում, թատրոնում լավ է, բայց հիմա կասեմ, որ դերասանը ցանկացած դեր, երբ մարմնավորում է, ի օգուտ իրեն է, կլինի ֆիլմում, թե՝ թատրոնում: Այն դերասաններն ովքեր թատրոնում են աշխատում կփաստեն, որ թատրոնում խաղալն ուրիշ հաճույք է, իսկ եթե չլիներ գումարային խնդիրը էլի կնկարահանվեի, որովհետև եթե ժողովուրդն ինձ սիրում է, ապա ինչո՞ւ չուրախացնեմ, հաճելի էմոցիաներ չփոխանցեմ, չէ՞ որ դա իմ աշխատանքն է, ես իմ աշխատանքը սիրում եմ:
Թատրոն քչերն են հաճախում, ցանկացած դերասանի TV հարթակն է տալիս ճանաչում և սեր: Ինձ էլ ճանաչեցին TV հարթակից: Իսկ հայտնի դառնալուց հետո իմ կյանքում ոչինչ չփոխվեց, չի էլ փոխվի:
Մի օր, երբ հրաժեշտ տամ դերասանությանը, կհիմնեմ Զիրոյան բրենդը
Զիրոյան բրենդ հիմնելու միտքը միշտ ինձ հետ է, մի օր անպայման պիտի անեմ, որովհետև գալու է մի ժամանակ, որ հրաժեշտ եմ տալու այս ամենին: Չգիտեմ դա երբ կլինի, գուցե, երբ մեծանամ, հիշողության խնդիր լինի, մեր աշխատանքի մեջ մի փոքր դժվար է լինում: Գուցե դա լինի 20 տարի հետո, ոչինչ չեմ կարող ասել այս պահին: Բայց գալու է մի պահ, երբ պետք է տեղդ զիջես նոր սերնդին:
Սովորում եմ 1-ին կուրսում
Ես ընդունվել եմ թատերական ինստիտուտ, սովորում եմ դերասանական բաժնի 1-ին կուրսում, հիմա ես ուսանողների հետ գնում եմ դասի: Նախկինում դերասանի կրթություն չեմ ունեցել ու որոշել եմ սովորել: Արշո Հարությունյանի կուրսում եմ սովորում:
Կողակիցս մեր ոլորտից չէ
Անձնական կյանքի հետ կապված ինչ տեսնում եք, կամ չեք տեսնում, եզրափակվենք այդքանով, որովհետև, եթե ցույց ենք տալիս ինչ-որ մի բան, այդքանը բավական է: Ավել բան պետք չէ ցույց տալ, որովհետև չեմ կարծում, որ դրա կարիքը կա: Եթե ինստագրամում տեղադրում եմ լուսանկար կողակցիս հետ, սահմանափակվում ենք լուսանկարով, այլ մանրամասներ չեմ ուզում բարձրաձայնել: Իսկ, երբ լինի անձնականում ավելի կոնկրետ նորություն, օրինակ՝ ամուսնաություն, դուք դա կիմանաք: Միայն կասեմ, որ կողակիցս մեր ոլորտից չէ:
Դեմ եմ շուրթերը հաստացնելուն
Կինը պետք է լինի բնական ամեն ինչով: Ինչ էլ ուզում է լինի, անկախ տենդենցներից, կինն ինձ համար ամեն ինչով պետք է լինի բնական, ես ընդունում եմ միայն, երբ առողջական խնդիր կա: Կամ խիստ արտահայտված մեծ քթի դեպքում եմ միայն կողմ միջամտությանը, բայց շուրթերը հաստացնելուն կամ այլ տեղերում սիլիկոններ ավելացնելուն դեմ եմ: Եթե մարդ կա, որ իրեն այդպես կոնֆորտ է, թող անի, ոչ մեկին անուն չեմ դնում, ես ապրում եմ իմ կյանքով ու փորձում եմ իմ կյանքը լցնել այն մարդկանով, ովքեր ինձ լրացնում են:
Հիշեցնենք, օրեր առաջ Կամերային թատրոնում կայացավ «Հոբելյանական հաճախորդը» ներկայացման առաջնախաղը, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Զիրոյանն ու Սոնա Մաթևոսյանը: Մանրամասներն՝ այստեղ: