Կուրսկի մերձակայքում տարհանվում են սահմանամերձ երկու շրջանի բնակիչներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինային սահմանակից ՌԴ Կուրսկի մարզի Ռիլսկի և Խոմուտովսկի շրջաններում պարտադիր տարհանվելու են սահմանից 15 կիլոմետր հեռավորությամբ և ավելի մոտ գտնվող բնակավայրերի քաղաքացիները։ Այդ մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիռնովը։
«Տեղի բնակիչների հեռանալու գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և Կուրսկի «Հայրենասեր» կենտրոնի հսկիչներին:
Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Կուրսկի արևմուտքում գտնվող երկու բնակավայրի՝ Ուսպենովկա և Բորկի գյուղերի հանդեպ, որոնք գտնվում են Սուջայի տարբեր կողմերում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ռազմական գործողությունները շարունակվում են, ռուսական ուժերը գրոհում են, ուկրաինական ուժերի հարձակումները հետ են մղվում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին իր ելույթում կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը տարածաշրջանում ընթանում է «ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live