Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես են Temu-ի տվյալները հայտնվել «սև շուկայում»

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Temu» առցանց առևտրի խանութից 82 միլիոն հաճախորդի տվյալների արտահոսք է տեղի ունեցել, այդ թվում՝Հայաստանից։ Կիբեռանվտանգության մասնագետ Լևոն Իսաջանյանը հայտնել է, որ արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB:

«Կան այլ տվյալներ, որոնք գտնվում են հէշավորված վիճակում կամ այլ Boolean մակարդակում, ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել, մինչ չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»,- գրել է Լևոն Իսաջանյանը։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն էլ իր հերթին Temu-ից օգտվողներին հորդորում է փոխել գաղտնաբառը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գոյություն ունի «սև շուկա», որտեղ վաճառում են տվյալներ․ հաքերները հաճախ կոտրում են կայքեր, այնտեղից ստանում են օգտվողների տվյալներն ու վաճառում․ «Տվյալ դեպքում «սև շուկայում» հայտնվեց Temu-ի տվյալների շտեմարանը, որի մեջ մարդկանց ոչ շատ խոցելի տվյալներն էին․ այսինքն՝ էլեկտրոնային հասցեներն էին, չկային բանկային քարտերը, անձնագրային տվյալներն ու գաղտնաբառերը նույնպես չկային, այդ ամենը դրվել էր վաճառքի»։

Առցանց առևտրի խանութի ներկայացուցիչը չնայած հերքել է ատրահոսքի մասին տեղեկատվությունը՝ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ կա հավանականություն, որ թիմը տեղյակ չէ կամ չի գտել արտահոսքը․ «Բայց Temu-ից է եղել արտահոսքը, նաև կա հնարավորություն, որ վաճառողն ինչ-որ տեղից տվյալներ է հավաքել, ու որոշել է վաճառել որպես Temu-ի։ Հավանական է նաև, որ իսկապես մեկ ուրիշ կայք են կոտրել, դրա տվյալները վաճառում են Temu-ին։ Քանի որ Temu-ն հայտնի է դարձել, այդ տվյալներն ավելի թանկ կարելի է վաճառել»։

Մեդիափորձագետի խոսքով՝ նման արտահոսքեր հաճախ են լինում ու բավականին լուրջ կայքերից․ «Ցավալին այն է, որ այստեղ մարդը ոչինչ անել չի կարող, այսինքն՝ եթե դու ինչ-որ կայքի վստահել ես, տեղադրել ես այնտեղ քո տվյալները, արդեն տերը չես․ մի օր կարող է արտահոսք լինել։ Այստեղ նաև կայքերի բարեխղճության հարցն է, իրենք կարող են արագ գտնել արտահոսքը»։

Արտահոսքի մեջ Հայաստանից գրանցվածների տվյալներ էլ կան, ասում է մեդիափորձագետն ու մանրամասնում, որ կան երկրներ, որտեղ ատահոսքի մասին տեղեկություն ստանալու դեպքում անմիջապես հանրային իրազեկում է իրականացվում, օրինակ՝ Հայաստանում արտահոսքի մասին իրազեկում հազվադեպ է լինում։

«Որպես կանոն որտեղ էլ գրանցվեք, պետք է օգտագործել չկրկնվող գաղտնաբառեր, որպեսզի այսպիսի արտահոսքեր լինելու դեպքում հանկարծ ձեր գաղտնաբառը չընկնի հաքերների ձեռքը, գոնե միայն Temu-ի դեմ կարողանան տվյալ գաղտնաբառն օգտագործել, այլ ոչ թե կոտրեն ձեր Instagram-ը, Facebook-ը, Gmail-ը։ Նման խնդիր քաղաքացիներն անընդհատ բախվելու են, որովհետև անընդհատ ինչ-որ մի բան կոտրում են։ Պետք չէ աջուձախ գրանցվել ու այնտեղ ներառել բոլոր տվյալները, եթե վստահելի կայք չէ։ Առնվազն գոնե գաղտնաբառերը միշտ լինեն տարբեր»։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts