Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանում հաղորդակցության սարքերի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 450 մարդ տուժել է։
Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր ևս Լիբանանում պայթյուններ են տեղի ունեցել։
Սոցիալական ցանցերը գրել են, որ պայթել են ռադիոհաղորդիչներ և ռադիոընդունիչներ։
Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը պայթեցրել է «հազարավոր ռադիոընդունիչներ», որոնցից օգտվել են «Հեզբոլլահ»-ի անդամները:
Հիշեցնենք, որ երեկ Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով տուժել է առնվազն 4,000 մարդ, զոհվել՝ 11-ը, այդ թվում՝ 8-ամյա երեխա և «Հեզբոլլահ»-ի առաջնորդներից մեկի որդին, ինչպես նաև վիրավորվել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live