Ավելի քան 6000 ոչխար կուղարկվեն արևային էլեկտրակայանների խնամքի համար. կենդանիներն արածելու են հենց դրանց տարածքներում
ECONOMICSԿլիմայական ճգնաժամն ավելի ու ավելի է սպառնում մարդկությանը։ Դրա պատճառով հետազոտողները մշտապես ուղիներ են փնտրում գյուղատնտեսությունից և էլեկտրաէներգիայի արտադրությունից արտանետումները նվազեցնելու համար (երկուսն էլ նպաստում են գլոբալ տաքացմանը): Մասնավորապես, անհրաժեշտ են ռազմավարություններ, որոնք կօգնեն մարդկությանը հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից և նախապատվությունը տալ էներգիայի արտադրության ավելի էկոլոգիապես մաքուր այնպիսի մեթոդներին, ինչպիսիք են արևային էլեկտրակայանները: Վերջերս գիտնականները նոր նախագիծ են մշակել, որը կնվազեցնի վնասակար արտանետումները, գրում է vfokuse.mail.ru-ն։
Այսպիսով, Տեխասի ութ արևային էլեկտրակայաններ ցանկանում են իրենց տարածք բաց թողնել ավելի քան 6000 ոչխար (կենդանիների մի մասն արդեն օգտագործվել է): Նրանք հանդես կգան որպես «մորթով այգեպաններ» կրծելով բուսականությունը ավելի քան 4000 հեկտար հողատարածքի վրա։ Ոչխարի գոմաղբը կպարարտացնի հողը, կենդանիներն իրենք իրենց բրդի վրա կտանեն վայրի ծաղիկների սերմերը։ Այդ ամենը կնվազեցնի թունաքիմիկատների օգտագործումը, ինչպես նաև հանածո վառելիքով աշխատող հնձիչների կարիք չի լինի: Բացի դա կենդանիները կկարողանան թաքնվել արևից արևային մարտկոցների ստվերում։
Նոր նախագիծը, ըստ գիտնականների, կլինի ԱՄՆ-ում արևային կայաններում կենդանիների արածեցման ամենամեծ համաձայնագիրը: Հետազոտողները շեշտում են, որ այդ տեխնոլոգիան ցույց կտա, թե ինչպես կարող են գոյակցել արևային էներգիան և գյուղատնտեսությունն ապահովելով արևային կայանքների օպտիմալ կառավարումը միաժամանակ աջակցելով տեղական էկոհամակարգերին: Ակնկալվում է, որ նման արածեցումը կօգնի բարելավել տեղական հողային պայմանները: Նմանատիպ փորձ ավելի վաղ անցկացվել էր Մինեսոտայում։ Արդյունքում որոշ հողերում օրգանական նյութերը բարելավվել են ավելի քան 200 %-ով:
Հավելենք, որ արևային էներգիայի և գյուղատնտեսության համար հող օգտագործելու պրակտիկան կոչվում է ագրովոլտաիկա։ Ներկայումս արևային կայաններում անասունների արածեցումն ագրոէներգիան առօրյա կյանքում ներդնելու ամենատարածված ձևերից մեկն է: Գիտնականներն ընդգծում են, որ թեև այդ ոլորտը դեռ սկզբնական փուլում է, բայց արևային արածեցումը կարող է արդյունավետ և շահավետ լինել ինչպես արևային էներգիա մատակարարողների, այնպես էլ ֆերմերային տնտեսությունների սեփականատերերի համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]