Վրաստանում շուրջ 10 հազար բաժանորդ առանց լույսի Է մնում ձնատեղումների պատճառով
ECONOMICSՎրաստանի Աջարիայի եւ Գուրիայի տարածաշրջաններում շուրջ 10 հազար բաժանորդ առանց լույսի Է մնում ձնատեղումների պատճառով: Այդ կապակցությամբ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետության կառավարության վարչակազմին առընթեր տարածաշրջանների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Գեորգի Ամաշուկելին հունվարի 26-ին ուղեւորվում Է նշված տարածաշրջաններ՝ տեղում հսկելու ձ նամաքրման եւ ԷլեկտրաԷներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքները:
Վրաստանի տարածքում ձյուն Է տեղում արդեն մի քանի օր: Ձյան ծածկույթի բարձրությունը տարածաշրջաններում հասնում Է մեկ մետրի, իսկ Աջարիայի եւ Գուրիայի մի քանի բնակավայրեր կաթվածահար վիճակում են հայտնվել սողանքների հետեւանքով: Կենտրոնական մայրուղիներում գործում են ավտոտրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: